Ինչպիսի սնունդը կարող է թուլացնել իմունիտետը

Կարող է սխալ սնունդը վնասել իմունիտետը և խանգարել վերականգնմանը:Դիմադրողականությունը շատ կարևոր է քանի որ իմունային բջիջները դիմադրում են արտաքին գործոններին և պաշտպանում են մեր օրգանիզմը բոլոր արտաքին հարձակումներից,բակտերիաներից և միկրոբներից:Եվ հատկապես գարնան սկզբին իմունիտետը շատ կարևոր է պահպանել:Բայց երբեմն մեր սխալ գործողություններով մենք կարող ենք վնասել այդ բարդ համակարգին։Օրինակ,երբ չենք քնում:Ոչ պակաս կարևոր է նաև պատշաճ օգտակար սնունդԱյն մասին,թե որ մթերքները կարող են բացասաբար ազդել իմունիտետի վրա,հայտնում է նուտրիցիոլոգ Աննա Իվաշկևիչը,կլինիկական դիետոլոգ-հոգեբանը,կլինիկական սննդի ազգային ասոցիացիայի միության անդամը

Դուք իհարկե չեք կարող սպանել իմունիտետը սխալ սննդով,բայց վնասել,թուլացնել այն կարող եք:Ի վերջո իմունային բջիջների մեծ մասն ապրում է աղիքներում և ոչ պատշաճ սնունդը կարող է խախտել աղիքների միկրոֆլորան:Շատ վնասակար են Էներգետիկ ըմպելիքներ:Նրանք դանդաղեցնում են մեր հոգեկանը,լավ չեն ազդում սրտի աշխատանքի վրա թուլացնում են իմունիտետը։Իհարկե բացասաբար է ազդում իմունիտետի վրա նաև ալկոհոլը,այն հարվածում է ստամոքսին,տալիս է շատ ծանր բեռ աղիքներին այլ օրգաններիին,որոնք պետք է աշխատեն օրգանիզմի պաշտպանության համար բայց զբաղված են ալկոհոլի դեմ պայքարով

Շատ վատ է ազդում աղիների աշխատանքի վրա քաղցրավենիքը,կոնֆետները,հատկապես խմորեղենը:Եթե պետք է ուտեք բազմաթիվ նմանատիպ մթերքներ ապա վնաս կհասցնեք մանրէներին և այդ թվում իմունային բջիջներին:Եթե անհրաժեշտ քաղցր ուտել,ապա մրգեր կերեք: Գերազանց տարբերակ է նուռը։Մյուս պտուղները նույնպես օգտակար կլինեն նրանք բավականին քաղցր են,շատ վիտամիններ և հանքանյութեր ունեն և ամենակարևորը,դրանք պարունակում են մանրաթելեր որոնք շատ անհրաժեշտ են աղիքային գործունեության համար
Ընդ որում մրգային հյութեր ես խորհուրդ չեմ տալիս,մանրաթելեր նրանց մեջ չկան,բայց շաքարը բավականին շատ է:Եթե դուք ուզում եք օգտակար հյութ պատրաստել կարող եք ճզմել մրգերը նեխուրի հետ՝ավելացնելով խնձոր կամ նարինջ:Եթե դուք արդեն հիվանդացել եք ապա խորհուրդ կտայի օրգանիզմը պահպանել արգանակներով,բայց առանց լցանյութերի:Այսինքն եփեք մսով արգանակ (հավի,հնդկահավ,ձկան) և խմեք միայն հեղուկը:Եփած միսը ջրին տալիս է օգտակար նյութեր սպիտակուցային բաղադրիչներ,հեղուկը ավելի լավ է կլանվում,և շատ ուժ չի պահանջի մարսելու համար

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE