Առավոտյան աչքերի անկյուններում չորացած լորձի առաջացման պատճառը

Հավանաբար բոլորս առավոտները նկատում ենք որ աչքերի անկյուններում չորացած լորձի ոչ մեծ մասնիկներ են կուտակվում Սովորաբար այդ մասնիկներն անհարմարություն չեն պատճառում:Այնուամենայնիվ դրանց առաջացման պատճառով որոշակի տագնապ լինում է։Բոլոր ցամաքային կաթնասունների ներառյալ՝մարդկանց ակնախնձորը ծածկված է եռաշերտ արցունքի թաղանթով

Առաջին շերտը լորձի կառուցվածք ունի և ծածկում է եղջերաթաղանթը:Այդ լորձը կոչված է կապելու և պահելու խոնավությունը այդպիսով ապահովելով երկրորդ շերտի հավասարաչափ բաշխումը:

Երկրորդ շերտը արցունքների լուծութ է ջրային հիմքով:Այն մշտապես խոնավեցնում է աչքերը և սնում է թթվածնով հեռացնում է մահացած բջիջները և աչքի մեջ ընկած փոշին նաև խոչընդոտում է վարակի ներթափանցմանը

Երրորդ շերտը բաղկացած է յուղային նյութից:Դրա շնորհիվ արցունքների լուծույթը մնում է աչքի մակերևույթին և չի չորանում

Արցունքի թաղանթի 3-րդ շերտը պարունակում է նյութ,որը կոչվում է մեյբում:Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում մեյբումը յուղային հեղուկի կառուցվածք ունի և լրիվ թափանցիկ է:Բայց ընդամենը մեկ աստիճանով ջերմաստիճանի նվազման դեպքում այդ նյութը սկսում է պղտորվել և խտանալ

Քնած ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը մի քիչ նվազում է:Դա բավարար է որպեսզի մեյբումը սկսի չորանալ աչքերի անկյուններում հատկապես եթե օրգանիզմն այն այն ավելորդ քանակությամբ է արտադրում Բացի դրանից քունը թուլացնում է մկանային ազդեցությունը մեյբոմյան գեղձերի ուղիների վրա ուստի գիշերը լորձ ավելի շատ է արտադրվում,քան ցերեկը:Այնպես որ զարմանալի չէ որ առավոտյան լորձի այդ չորացած մնացորդներն ենք տեսնում

Ըստ բժիշկների՝սարսափելի ոչին չկա որ առավոտյան աչքերի անկյուններում չորացած լորձի ոչ մեծ քանակություն է լինում:Բայց եթե այն չափից շատ է լինում և դա սկսում է անհարմարություն պատճառել պետք է բժշկի դիմել քանի որ դա կարող է աչքի հիվանդության նշան լինել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE