Քրիստինա Եղոյանի նոր տեսահոլովակի մանրամասները նա և Նորայր Եղյանը հանդես են եկել որպես ռեժիսոր

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր տեսահոլովակ ունի,որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին պատմել է որ նոր աշխատանքի մանրամասները և հայտնել,որ պրեմիերան կլինի հունիսի 4-ին:«Ոնց,ասա» կոչվող երգի հեղինակն Արման Անտոնյանն է։Տեսահոլովակի ռեժիսորները Քրիստինան ու հոլովակի գլխավոր հերոսը`Նորայր Եղյանն են։Իմ տեսահոլովակների մեծ մասի սյուժեի հեղինակը ես եմ բայց նկարահանման հրապարակում միշտ եղել է ռեժիսոր:Այս անգամ ամեն ինչ ես և Նորայրն ենք արել:Այսպես ավելի հեշտ է,քանի որ մտքերդ ինքդ ես իրագործում» ասաց դերասանուհին անդրադառնալով որպես ռեժիսոր ներկայանալու առաջին փորձին

Հոլովակը սյուժետային պատմություն չունի,գեղեցիկ,համերաշխ ու ներդաշնակ զույգի առօրյա ենք ներկայացնում Հումորային ձևաչափով նկարահանված հոլովակ չէ,բայց կան հումորային տեսարաններ ասաց Քրիստինան ու հավելեց,որ իր կարծիքով`Նորայրի թեկնածությունը գլխավոր հերոսի լավագույն տարբերակն էր Վստահ եմ,որ գեղեցիկ համատեղ աշխատանք ենք ուենալու»:Պարզվում է հոլովակը որպես ռեժիսոր ներկայանալու Նորայրի առաջին փորձը չէ «Նախկինում ևս մի քանի տեսահոլավակի ռեժիսորական աշխատանքներով զբաղվել եմ

Խոսելով հոլովակի սյուժեի մասին`նա ասաց,որ պատմության մեջ անդրադառնում են Թղթե տնակ իսպանական սերիալին Այս շրջանում Հայաստանում սերիալը շատ հայտնի է,ինքս էլ դիտել եմ և ինչպես շատերին,ինձ էլ գրավել է Նայրոբիի կերպարը:Իմ հերոսը ևս շատ է սիրում այդ սերիալը հերոսուհին`ոչ այնքան,բայց տղայի ուշադրությանն արժանանալու համար խաղ է հորինում,որը կապված է սերիալի հետ:Սյուժետային առումով այլ նմանություն չկա»:Նորայրն ասաց որ Քրիստինային վաղուց է ճանաչում.«Նախկինում միասին շատ ենք աշխատել այդ իսկ պատճառով աշխատանքային պրոցեսի ընթացքում տարաձայնություններ չեղան։Հոլովակը նկարահանել ենք մեկ ամբողջ օր դրական և հետաքրքիր մթնոլորտում:Հուսով եմ դիտողներն էլ դրական լիցքեր կստանան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика