Գարիկ Պապոյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանն այսօրվանից «Արմենիա TV»-ի եթերում սկսելու են նոր նախագիծ՝«Տանը լայվ ա որի ընթացքում հեռուստադիտողներին կմիանան իրենց բնակարաններից ուղիղ եթերով։Այս մասին Tert.am Life հետ զրույցում հայնեց Ռոբերտ Մարտիրոսյանը ու պատմեց առաջին մանրամասները։Նրա խոսքով՝Գարիկի հետ որոշել են նոր նախագիծ անել Մտահղացումից մինչև իրականացում շատ քիչ ժամանակ է պահանջվել։«Բոլորս ինքնամեկուսացած ենք և գտնվում ենք մեր բնակարաններում, չենք հանդիպում։ Որոշեցինք հաղորդում պատրաստել։Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հենց մեր բնակարաններից կապ ենք հաստատելու և զրուցելու տարբեր նորությունների մասին, քննարկելու ենք շաբաթվա լուրերը։
Իսկ հաղորդման վերջին հատվածում միանալու ենք հայտնիներից որևէ մեկին։Հայտնիների հետ բացի զրուցելը,նաև խաղեր ենք խաղալու»,-ասաց Ռոբերտը։Նա նշեց,որ հայտնիների հետ խոսելու են այն մասին,թե ինչով են զբաղվում այս ընթացքում ինչ են անում,ինչպես են իրենց պարապուրդը լրացնում։Ռոբերտի խոսքով,՝իրենց հաղորդումը կառուցվածքով ու թեմաների առումով շատ ճկուն է․ «Չեմ կարծում, որ երբևէ լուրերի պակաս լինում է, նախագիծը լուրերից է կախված։Օրինակ՝ առաջին հաղորդմանը հնարավոր է արխիվային լուսանկարներ ցույց տամ, քանի որ տանը երկար ժամանակ եմ անցկացրել, քչփորել եմ իմ արխիվն ու գտել այնպիսի լուսանկարներ, որոնցում և՛ ես կամ, և՛ Գարիկը։