Comedy Club նախագծի իգական սեռի միակ ներկայացուցիչը տարիներ շարունակ մնում է դերասանուհի Մարինա Կրավեցը։ Երեկ ծնվել է 35ամյա Մարինայի առաջնեկը։Նա իր այդ մասին հայտնել է ինստագրամյան հրապարակմամբ։Մարինան վարդագույն փոքրիկ գուլպաները ձեռքին լուսանկար է հրապարակել ու մակագրել․ «Այսպիսով, ընկերներ․․․ ողջույն մեր փոքրիկ մեծ երջանկություն։
Մենք, իհարկե,այլ ամսաթիվ գիտեինք սական ինչ-որ մեկը ծնողների փոխարեն որոշեց»։Մարինային շտապել են շնորհավորել նաև գործընկերները։ Գարիկ Խառլամովը հումորային գրառում է արել․«Շնորհավորում եմ Մարինային դստեր լույս աշխարհ գալու առթիվ։ Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է։ Առողջություն դստերը, մայրիկին ու հայրիկին։ Ուռա՜»։