Չէի կարողանում քնել ու չէի շփվում տան անդամների հետ Ցողիկ Մարտիրոսյան

Աշխույժ կյանքին կտրուկ հրաժեշտ տալը ոմանց համար չափազանց բարդ ու սթրեսային է եղել:Երիտասարդ դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանին տնային մեկուսացման առաջին օրերին հյուր է եկել անտանելի դեպրեսիան Ապրումների մասին նա պատմել է BRAVO.am-ին ինչպես նաեւ տրամադրել իր նոր ֆոտոշարքը

«Հասկացա որ մեծ աղետ է» Մինչ վիրուսի ի հայտ գալը զբաղված էի իմ շատ սիրելի Պատանի հանդիսատեսի թատրոնում:2 նոր ներկայացում էինք նախատեսում,որոնցից մեկում ես նույնպես մասնակցություն ունեի:Շատ հետաքրքիր ու բուռն աշխատանքային ընթացք էր բայց ցավոք սրտի այս վիրուսը կանգնեցրեց ամեն ինչ Սկզբում չէի հասկանում ինչ է կատարվում,բայց հետո հասկացա՝սա մեծ աղետ է քանի որ չէի կարող գնալ աշխատանքի,տեսնել ընկերներիս տնից դուրս գալ

Խախտվել էր նյարդային համակարգս,ու գիշերները չէի կարողանում քնել:Ննջարանիցս գրեթե դուրս չէի գալիս չէի շփվում տան անդամների հետ,չէի գտնում ընդհանուր լեզու որովհետեւ շոկի մեջ էի:Միշտ ակտիվ կյանք եմ վարել,ու այս պասիվությունն ինձ հունից հանում էր

Խոհանոցում Տնային գործեր միշտ էլ մայրիկիս հետ արել եմ:Սիրում եմ օգնել նրան նաեւ խոհանոցում:Սիրում եմ այնտեղ անցկացնել ժամանակս,որեւէ բան մոգոնել,պատրաստել հետաքրքիր աղցաններ ու ուտեստներ Առավել լավ են ստացվում հենց աղցանները

Որ գրկիԱյս օրերին մարդիկ սկսեցին հասկանալ թե ինչ է կարոտը:Սկսեցին կարոտել ընկերներին ու բարեկամներին իրենց աշխատանքը:Անհամբեր սպասում եմ այս ամենի ավարտին,որ գնամ ու գրկեմ ընկերներիս Շունչս արդեն կտրվում է կարոտից:Հիմա ոչինչ նախօրոք չեմ պլանավորում քանզի չգիտեմ թե ինչ կլինի

Թատրոնը Այս ընթացքում ամենաշատը թատրոնն եմ կարոտել:Կարոտել եմ բեմն ու թատրոնի ամբողջ շենքը մարդկանցով պատերով վարագույրներով ու ամեն ինչով

Մանրամասն սկզբնաղբյուրում

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика