Նրան կարելի է բնորոշել մեկ բառով անկեղծ սկսած իր սխալները չթաքցնելուց մինչև մասնագիտական գործունեություն:Ասում է խաղալ շատ է սիրում բայց ոչ կյանքում իր խաղը սկսվում և ավարտվում է բեմում Չնայած Ստեփանն անկեղծ է իր ունեցած կորուստների դժվարությունների,ներքին պատերազմների մասին հազվադեպ է խոսում:Tert.am Life-ը Ստեփանի հետ զրուցել է իր անվան նախապատմության,խիստ տատիկի անցյալով ապրելու իր ունեցած կորուստների և դուստրերի մասին է
Ստեփան քչերը գիտեն,որ քեզ անվանակոչել են ի պատիվ քո հոր՝բալետի արտիստ Ստեփան Ղամբարյանի:Երբ փոքր էիր,գիտակցում էիր պատասխանատվության այն չափը,որը քո ուսերին էր:Վերջերս այնքան էի ուզում խոսել հորս մասին,բայց չէի ուզում արհեստածին լիներ:Չգիտեմ այն ժամանակ պատասխանատվության զգացում կար իմ մեջ թե ոչ:Ինձ անվանակոչել է տատիկս որպեսզի հորս գործի շարունակողը լինեմ:Հայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով:Կարծում եմ ոչինչ պատահական չի լինում ի վերուստ էր տրված որ ես կրեմ հորս անունը:Ուրախ եմ որ արդարացրել եմ այն նպատակներն ու հույսերը, որոնք տատիկս կապել է իմ անվան հետ
Հայրդ թույլ էր տալիս դիպչել կրակին ու սեփական փորձով համոզվել որ կայրվես թե զգուշացնում էր,որ տաք է՝այդպիսով պաշտպանելով քեզ:-Իմ ամբողջ կյանքն է անցել սեփական փորձով:Հայրս փոքրուց թույլ է տվել որ սխալներ անելուց հետո հասկանամ որն է ճիշտը: Այրվելը հաճելի չէ ցավոտ է,բայց միայն այրվելուց հետո է,որ այլևս կրակին չես դիպչի:Երբ ինչ-որ գաղափար մտնում է ուղեղիդ մեջ մինչև այն չիրագործես չես հանգստանա Պետք է այրվել,ընկնել ցավ զգալ որպեսզի այլևս չկրկնես այդ սխալները
Քո երեխաներին նույն սկզբունքով ես դաստիարակում:-Ես վախենում եմ նրանց այդ սկզբունքով դաստիարակել Հիմա այլ ժամանակներում ենք ապրում մեր ծնողները լրիվ այլ ժամանակներում են ապրել:Սխալ է այսօր երեխաներին դաստիարակել այն սկզբունքներով որոնցով շատ տարիներ առաջ ինձ են դաստիարակել:Մեր երեխաները տարբերվում են մեր սերնդից,ծնվում են պատրաստի ձևավորված բնավորությամբ:Աղջիկներս այնպիսի հարցեր են տալիս որ զարմանում եմ
Իմ դաստիարակության մեջ շատ մեծ դեր է ունեցել մայրական տատս:Նա չոր ջղային,խիստ կին էր,քաղցր խոսքեր չէր ասում:Հիմա շատ եմ արժևորում նրա այդքան խիստ վերաբերմունքը:-Փոքրիկ Ստեփանին այդպիսի վերաբերմունքը չէր չցավեցնում…-Այո,դրանից վիրավորվում էի:Ինձ թվում էր տատիկս ինձ չի սիրում:Չեմ ցանկանա իմ երեխաները ունենան այն հոգեվիճակը որը ես եմ ունեցել իրենց տարիքում:-Որտեղից են գալիս քո արմատները,բնիկ երևանցի ես:-Պապիկիս հայրն ու մայրը գաղթել են Մուշից:Սկզբում Սիլաչի թաղամասում են ապրել հետո՝Կոնդում,հետո Փավստոս Բյուզանդ փողոցում:1900-ականների սկզբներին տեղափոխվել են Մաշտոցի պուրակ և տուն կառուցել:Այդտեղ է ծնվել պապս Գուրգեն Ղամբարյանը,հայրս Ստեփան Ղամբարյանը:Մաշտոցի պուրակում է իմ գերդաստանի պատմությունը
Հիմա Մաշտոցի պուրակում նորակառույցներ են, չկա քո մանկության տունը:Ինչպես դա անդրադարձավ քեզ վրա:-Անասելի ցավոտ է Մաշտոցի պուրակում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը:Դժվար է մեր տան տեղում տեսնել անճոռնի երկնաքերեր որոնք անհասկանալի ճարտարապետություն ունեն:Եթե մեր տան փոխարեն յուրօրինակ մի վայր կառուցեին սիրտս այսքան չէր ցավի:Մեր փողոցը շատ կոլորիտային էր պետք չէր այսպես աղավաղել:Այդ շենքերը կառուցողները երևանցի չեն եղել Երևանը չեն սիրել ուղղակի քանդել են իմ տունն ինձնից խլել են ստիպել որ վաճառեմ:Ատում եմ բոլոր նրանց,ովքեր մեր քաղաքն ու երկիրը չեն սիրում։-Գիտեմ որ փոքր ժամանակ գործագործ խաղալ շատ ես սիրել և,ինչպես ինքդ ես նշում խաղի մեջ խաբսեր ես տվել:Կյանքում կարողանու՞մ ես խնդիրներից խաբսեր տալիս:
Չկա այնպիսի մարդ, ով երբեմն խաբսեր չտա այդ թվում ես:Կարևորն այն է որ այդ խաբսերը որևէ մեկի հաշվին չեմ տալիս:Եթե ես մտնում եմ մի խաղի մեջ,որտեղ դիմացինս գիտի,որ կարող եմ խաբսեր տալ ես էլ գիտեմ որ ինքը կարող է,ուրեմն մաքսիմալ ազնիվ ենք Խաբսեր տալիս եմ այն դեպքում,երբ բոլոր կողմերը տեղյակ են լինում այդ մասին:Ես ազնիվ եմ իմ խաղի մեջ: Յուրաքանչյուր անազնիվ բան պարտություն է:Չես կարող հաղթել հասնել վերջնակետին, եթե ճանապարհիդ անազնվության ոտնահետքեր են:Նույնիսկ երբ կորպորատիվ միջոցառումներ եմ վարում մաքսիմալ անկեղծ եմ:Բեմից դուրս ընդհանրապես չեմ խաղում:Եթե սկսեմ կյանքում դերասանություն անել էներգիաս կսպառվի: Կյանքում հավաքագրում եմ էներգիան և բեմում բաց թողնում
Ստեփան,առաջին անգամ հայր դարձար վաղ տարիքում՝20 տարեկան էիր,դրանից հետո երկար ճանապարհ անցար բաժանվեցիր,երկրորդ անգամ ամուսնացար Անի Ամիրյանի հետ,երկրորդ բալիկդ ծնվեց, երբ արդեն 30 տարեկան էիր և ավելի հասուն:Կան սխալներ,որոնք թույլ ես տվել ավագ դստերդ Իռենի դեպքում ու չես կրկնել փոքրիկիդ Մարտայի դեպքում:-Կլինեն հաստատ: Երիտասարդ տարիքում այլ կերպ ես մտածում,արյունը եռում է երակներումդ,տարբեր խենթությունների ես ընդունակ:Թե Իռենը,թե Մարտան փոխել են իմ կյանքը:Երկուսի հետ էլ խիստ չեմ եղել,երեխաներիս հետ ընկերներ ենք:Իռենը բնավորությամբ ավելի զուսպ է,հիմա իր մոտ անցումային տարիք է:Մարտան դեռ փոքր է շատ աշխույժ է,ակտիվ:Կարևորը երկուսն էլ ինձ հետ ազնիվ են
Ի երջանկություն ինձ իրենց հարաբերություններն իրար հետ ևս հրաշալի են:Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մեկը մյուսի Իռենն ամբողջ օրը Մարտայից է խոսում Մարտան էլ՝Իռենից:Նրանց լավ հարաբերություններն իմ կյանքի գլխավոր ձեռքբերումներից է։- Մինչև հիմա ընդունում ես այն խորհուրդները որոնք մարդիկ քեզ տալիս են:-Ես միշտ սիրով եմ ընդունել կողքից ինձ տրվող խորհուրդները հիմա էլ խորհուրդներ եմ հարցնում ու ընդունում դրանք:Վերջին երեք ամսվա ընթացքում շուրջ 3000 էջ գիրք եմ կարդացել ֆիլմեր դիտել:Հետաքրքիր է որ իմ մեջ ոչինչ չի ավելացել միայն հարցերն են շատացել