Չեմ ներում այն մարդկանց որոնք փչացնում են օրս Օլյա Հակոբյան

Նա երեխայի նման ամեն տարի սպասում է այս օրվան,լիաթոք ուրախանում,փչում տորթի մոմերը,երազանք մտապահում բայց նախընտրում է չբարձրաձայնել իր երազանքները:Այսօր Օլյա Հակոբյանը նշում է 32-րդ տարեդարձը:Նախօրեին նա գեղեցիկ նոր ֆոտոշարք է իրականացրել որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:Օլյան պատմել է որ ամեն տարի հետաքրքիր ու յուրօրինակ կերպով է նշում տարեդարձը,այդ իսկ պատճառով էլ չի կարող առանձնացնել ամենատպավորիչը: Իսկ տարիքը գաղտնի չի պահում.«Ինձ հրաշալի եմ զգում:32-ը հրաշալի տարիք է

 

Այնուամենայնիվ խոստովանել է,որ աճող թվերն իրեն վախեցնում են.«Եթե շատ խորանամ ու ընկնեմ մտքերով լավ չի լինի,բայց պետք է ապրել եւ լիարժեք ապրել:Իրականում պետք է հոգով երիտասարդ լինել եւ ես այդպիսին եմ»:Իր տարեդարձին կարեւորում է նաեւ մտերիմների տրամադրությունը.«Սիրում եմ երբ իմ ծննդյան օրն ուրախ են լինում ինձ շրջապատող մարդիկ եւ նրանց համար նույնպես օրը տոնի է վերածվում Տանել չեմ կարողանում եւ չեմ ներում այն մարդկանց որոնք տխուր են լինում եւ փչացնում օրս: Միշտ երեխայի պես եմ սպասում այս օրվան

Չնայած նրան,որ խնջույքների սիրահար է այս անգամ օրն այլ կերպ կանցկացնի.«Քանի որ պայմաններն այսպիսին են,այս անգամ չեմ նշի եւ պարզապես կփախչեմ որեւէ տեղ հանգստանալու»:Նպատակներին ամուր է կառչում.«Չեմ սիրում բարձրաձայնել իմ երազանքները քանի որ դրանք կդառնան հանրային:Իսկ եթե ունենում եմ որեւէ նպատակ,որն անպայման ուզում եմ իրականացնել ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ

Լուսանկարահանումները դրական հույզեր են պարգեւում.«Որոշեցինք իրականացնել նոր վառ եւ ուրախ ֆոտոշարք,որովհետեւ շատ ընկճված եմ այս իրավիճակից իսկ լուսավոր լուսանկարներն ինչ-որ չափով մեղմում են իմ ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունս:Շնորհակալ եմ շատ լուսանկարչին Ալբերտին,ով հաշվի էր առնում իմ ցանկությունները,ես էլ իմ հերթին փորձում էի չխանգարել նրան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика