Այս օրերին նկարահանվում են պրոդյուսեր սցենարիստ Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» նախագծի վերջին սերիաները Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան հայտնեց,որ հեռուստադիտողը հնարավորություն կունենա մինչև օգոստոս հետևել սերիալի զարգացումներին:Նրա խոսքով՝հեռուստասերիալի նկարահանումներ կավարտվեն մինչև հունիսի 15 Վերջին սերիաների սցենարները գրում եմ`հաշվի առնելով հեռուստադիտողների կարծիքները:Հենց նրանք են այսքան ժամանակ հետևել մեզ վերջում կտեսնեն այն ինչ ուզում էին տեսնել Կփորձենք հաշվի առնել և հեռուստադիտողների կարծիքը,և կտրուկ լուծումներով գունավորել շղթան
Ըստ սցենարիստի`սերիալի ավարտի պատճառը տեխնիկական է.Քանի որ Արմենիա հեռուստաընկերությունը 4K ձևաչափով նկարահանումներ է իրականացնում,մենք տեխնիկան թարմացնելու խնդիր ունենք:Որոշեցինք այս նախագիծը շուտ ավարտել,որպեսզի սեպտեմբերից նոր տեխնիկայով սկսենք նկարահանել նոր նախագիծ» Անդրադառնալով սերիալի վարկանիշին Դիանան ասաց,որ նույնսիկ վերջին շրջանում երբ սերիալը ցուցադրվել է շաբաթական երեք օր պահպանել են իրենց մշտական բարձր ցուցանիշը
Նա նշեց,որ նոր նախագծի հետ կապված բացահայտումներ անել այս պահին չի կարող.Մինչև չեմ ավարտում ընթացիկ նախագիծը հաջորդի համար պլաններ չեմ գծում:Դեռևս ընթանում են «Անհասցե ծնվածներ» հեռուստասերիալի նկարահանումները,ամբողջությամբ այս նախագծով եմ զբաղված:Առավել ևս վերջերս հասկացա որ ոչինչ պլանավորել պետք չէ:Հաջորդ նախագծի համար նախապես քաստինգ կհայտարարենք ինչից հետո կորոշվի դերասանական կազմը
Դիանայի խոսքով`ինչպես յուրաքանչյուր մարդ ինքը նույնպես հանգստի կարիք ունի,սակայն երբ տեսնում է,որ մի ամբողջ ստեղծագործական թիմ իրեն է սպասում,չի կարող պարապուրդի մատնվել «Հնարավորինս շուտ պետք է նոր նախագիծ սկսեմ,որպեսզի ոչ մեկի ընտանիքը չտուժի դադարից:Ես զարմանում եմ այն մարդկանց մեկնաբանություններից ովքեր բողոքում են սերիալի երկարաժամկետությունից չեն ուրախանում,որ մարդիկ աշխատանք ունեն:Այսօր,երբ փակ են թատրոնները դերասանի համար ինքնաարտահայտվելու միակ հարթակը հեռուստատեսությունն է մասնավորապես սերիալները:Իմ խմբում այս դժվարին օրերին ոչ ոք առանց աշխատանքի չմնաց:Մենք պահպանեցինք պարերտատան բոլոր կանոնները,բայց տանը չմնացինք շարունակեցինք նկարահանումներ անել:Այս շրջանում բոլորիս կյանքը փոխվել է,բնականոն հունով չի գնում ինչ-որ առումով նաև ձանձրալի է,բայց մենք չենք կարող դա ներկայացնել հեռուստադիտողին»,-ասաց Դիանան
Սցենարիստը կարծում է բազմասերիանոց նախագծի համար սցենար գրելը և այն նկարահանելը բարդ է.«Շատ բարդ աշխատանք է յուրաքանչյուր օր գրել 28-30 էջ սցենար,իրականացնել նկարահանումներ,շաբաթական հինգ օր ապահովել 38-40 րոպե խրոնոմետրաժ և փորձել անել ամեն ինչ որ հեռուստադիտողը գամված դիտի ու չձանձրան:Խոսքը ոչ միայն իմ աշխատանքի մասին է այլև նկարահանող խմբի դերասանական կազմի:Որքան ճկուն պիտի լինի դերասանը,որ կարողանա մոտ երկու տարի հեռուստադիտողին պահել հեռուստացույցի առջև և չհոգնեցնի իր խաղով
Դիանայի խոսքով ավելի հեշտ է քսան մասում ամփոփել ասելիքը և անցնել հաջորդ նախագծին «Կայուն վարկանիշի համար հեռուստաընկերությանը հարկավոր են երկարաժամկետ սերիալներ,այլապես ինքս էլ եմ կողմ կարճամետրաժ նախագծերին:Ինձ համար «The Young Pope»–ից և «The New Pope»-ից այն կողմ սերիալ չկա:Ամեն անգամ դիտելիս մտածում եմ`տեսնես մի օր մենք նման որակի սերիալ կնկարահանենք:Իմ ճաշակը կարող է չհամընկնել շատերի ճաշակի հետ,ես ոչ մեկին չեմ պարտադրում իմ դիտած սերիալներն ու լսած երգերը Աշխատելիս անում եմ այն,ինչի պահանջարկը կա:Սակայն ես ստեղծեցի Իմացիր ավելի ճանաչողական հաղորդաշարը,որպեսզի մի քիչ էլ իմ ցանկությանը հագուրդ տամ և հեռուստադիտողին ավելին իմանալու հնարավորություն տամ