Հանգամանքներն ինձ չստիպեցին սթրես ապրել Էմմա Սապունջյանը աշխարհայացքը և մեկուսանալու մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանն իրեն ինտրովերտ է համարում։ Պասիվ կյանքն ու առօրյան նրան միայն հաճույք են պատճառում։ Էմման չի ձանձրանում, քանի որ սիրում է ժամամակ անցկացնել իր շան՝ Չիկոյի հետ։ Ժամանակի մի մասն էլ դերասանուհին տրամադրում է ֆիլմեր դիտելուն ու ընկերների հետ օնլայն խաղերին։Լինելով կինոսեր՝ Էմման Tert.am Life-ի ընթերցողների համար երեք ֆիլմ առանձնացրեց, որոնք, ըստ դերասանուհու, ի զորու են փոխելու մարդու աշխարհայացքը։

«Ժամանակին օրվա ընթացքում երեք-չորս ֆիլմ էի նայում և չէի ձանձրանում։ Հիմա ինձ մոտ կրկին այդ շրջանն է։ Այնքան շատ ֆիլմեր եմ դիտում, որ արդեն այդ թեմայով ամեն ինչ գլխումս խառնվել է։ Սակայն երեք ֆիլմ կա, որոնք ես միշտ առանձնացնում եմ որպես իմ ամենասիրելիներ՝ Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատու»-ն, Արանովսկու «Մամա»-ն և Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ «Սիրահարվիր ինձ, եթե համարձակվես»-ը։ Օրինակ՝ «Մամա» ֆիլմն ինձ վրա մեծ տպավորություն է թողել։ Մասնագիտական տեսանկյունից աշխարհայացքումս զգալի փոփոխություն է արել կրկին Արանովսկեւ ֆիլմերից՝ «Սև Կարապը»»,-ասաց դերասանուհին։

Նրա խոսքով՝մոտ մեկ տարի ֆիլմեր քիչ է դիտել ժամանակի սղության պատճառով։Հիմա այդ բացը լրացնում է մեծ սիրով Դերասանուհին ասաց, որ բացի ֆիլմեր դիտելն օնլայն խաղ է խաղում ընկերների հետ, որը ևս իր սիրելի հոբբիներից է։ Ազատ ժամանակի մի մասն էլ Էմման տրամադրում է իր շան՝ Չիկոյի խնամքին․ «Իմ շունը՝ Չիկոն, մեզ բոլորիս զբաղեցնում է։ Չնայած, չգիտեմ ինչու, վերջին շրջանում ինձ չի սիրում, արդեն կծել է, ու ես իր զոհն եմ դառնում։ Բայց իսկապես հրաշալի է, որ տանը կենդանի է լինում»։

Էմման ժպիտով նկատեց, որ իր կյանքում արտակարգ դրությունն առանձնապես փոփոխություն չի արել։ Ըստ դերասանուհու ինքը մինչ այս էլ ապրել է գրեթե նույն գրաֆիկով և ամեն հարմար առիթով օրը կազմակերպել է տան պայմաններում։«Տնային գրաֆիկին ու պասիվությանը շատ հեշտ եմ համակերպվել, որովհետև ես ինտրովերտ եմ։Նախընտրում եմ հանգիստ և տանը մնալ։Չեմ սիրում զբոսնել կամ ինչ-որ ժամանցի տարբեր վայրեր շատ գնալ։ Մարդիկ բողոքում են, որ հիմա տանն են, չեն կարողանում համակերպվել, սակայն ես միայն հաճույք եմ ստանում դրանից։ Հանգամանքներն ինձ չստիպեցին սթրես ապրել։Բնականաբար, կարոտում եմ իմ աշխատանքը քանի որ մի քանի անգամ ավելի սիրում եմ նկարահանման հրապարակում լինել, բայց շատ չեմ ճնշվել»,-նշեց Էմման։

Դերասանուհին ասաց, որ հարազատների հետ շփման պակաս ևս երբեք չի ունեցել, քանի որ մտերիմների համար միշտ ժամանակ է գտնում։«Տարիների հետ մարդկանց մեջ կորել էր միմյանց հետ ժամանակ անցկացնելու մշակույթը։ Հիմա կա այդ հնարավորությունը, ինչը շատ կարևոր է։ Միշտ էլ ընտանիքիս հետ շատ եմ ժամանակ անցկացրել, չի եղել մի դեպք, երբ աշխատանքի կամ մեկ այլ պատճառով չշփվեմ ինձ հարազատ մարդկանց հետ։ Հիմա ես ինձ շատ հարմարավետ եմ զգում և հատկապես այդ տեսանկյունից փոփոխություն առանձնապես չկա»,-ասաց Էմման։

Ինչպես մյուս բոլոր առումներով, այնպես էլ քաշ հավաքելու տեսանկյունից՝ դերասանուհու կյանքում փոփոխություններ չկան։ Էմման ասաց, որ գիրանալու խնդիր երբեք չի ունեցել․ «Վերջին տասը տարվա ընթացքում քաշս 55 կգ է. ոչ նիհարում եմ, ոչ էլ չաղանում՝ մաքսիմում 1 կգ է տատանվում։ Հիմա ինձ մոտ հակառակ ընթացքն է․ տանը նստած ես ավելի քիչ եմ ուտում, քան երբ դրսում էի։ Օրինակ՝ շանս հետ զբոսանքից անմիջապես հետո կարող եմ սով զգալ, իսկ մյուս դեպքերում մայրիկս, երբեմն, ստիպողաբարէ սեղանի մոտ տանում, եթե ինձ մնա, ոչինչ չեմ ուտի»։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS