Կյանքիս տերն էլ ես չեմ Քրիստինե Պեպելյանը 40 ամյակի չեղարկված ծրագրերի և որդու մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է հոբելյանական 40-ամյակը ինչի առթիվ Tert.am Life-ը զրուցել է նրա հետ։Չնայած տարեդարձը ծովում նշելու ցանկությանը երգչուհին օրն անցկացնելու է արտակարգ իրավիճակի թույլատրելի պայմաններում։Երգչուհին նշեց որ ամեն ինչ իր սրտով է՝ մեծ միջոցառումների սիրահար չէ․«Սա ամենախաղաղ,մի տեսակ տնական ծնունդն է Ստացվեց այնպես որ միջոցառում կազմակերպելու հնարավորություն էլ չէի ունենա Իրականում եղավ այնպես ինչպես հոգուս խորքում ես էի ուզում։Նման պարագայում հատուկ տպավորությունների մասին դժվար կլինի ինչ-որ բան ասել։Կխաբեմ նաև եթե ասեմ որ հատուկ զգացողություններ ունեմ հատուկ մի բան է եղել։Հանգիստ խաղաղ օր է ինչպես սպասվում էր»։

Անկախ ամեն ինչից Քրիստինեի տրամադրությունն ու տրամադրվածությունը դրական են,չնայած նա ժպիտով ասաց․«Ծովի փոխարեն հայտնվեցի Երևանից մի փոքր հեռու գտնվող ամառանոցում։Դեռ ամիսներ առաջ մտածել էի այս տարի ընկերներիս հետ գնալ ծով Քանի որ մեծ միջոցառում չէի պատկերացնում,ծովում նշելը լավագույն տարբերակը կլիներ,բայց այսպես ստացվեց»։Քրիստինեն ասաց,որ ինքն այն մարդն է ով սիրել ու սիրում է իր յուրաքանչյուր տարիք,ապա ժպիտով նկատեց չի կարծում որ այն տարիքում է երբ պետք է իրեն ավելի երիտասարդ զգա

Տարիքի հետ կապված բարդույթներ չունեմ և չեմ ունեցել։Ինձ զգում եմ այնքան,որքան տարիքս է Յուրաքանչյուր թիվ իր գեղեցկություն ու իմաստնությունն ունի։Եթե նայենք ապա կնկատենք որ ի վերջո ամեն տարին էլ որևէ դժվարությամբ ուրախությամբ ապրած հիասթափությամբ է մարդուն տրվում։Սա իմ 40-ամյակն է,ես չեմ տխրում դրա պատճառն էլ չկա ունեմ ամեն ինչ ուրախ լինելու համար»։Նախորդ մեկ տարին տարեդարձի օրը ծանրութեթև անելն իր հետ բերում է ցանկությունների նոր ցանկ եղածը թարմացնելու անհրաժեշտություն անկատար նպատակների վերանայում։

Մանրամասն սկզբնաղբյուրում

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика