Երգիչ Սարգիս Եղիազարյանի համար ամառը հագեցած կլինի պրեմիերաներով:Tert.am Life -ի հետ զրույցում Սարգիսն ասաց,որ վաղը կկայանա իր և Քրիստինե Պեպելյանի զուգերգի`«Սեր իմ» տեսահոլովակի պրեմիերան իսկ մոտ մեկ ամսից կներկայացնի «Իմ գարուն» երգի տեսահոլովակը,որն արդեն նկարահանել է
Երգի երաժշտության հեղինակը Սարգիսն է,խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը,գործիքավորումն արել է Գուրո Գասպարյանը.«Երգը տղա երեխայի ծննդյան օրվա մասին է,ռիթմիկ երգ է ասաց նա և հավելեց,որ հոլովակում երեխային մարմնավորում է իր ընկերներից մեկի երեխան նախատեսել էինք տեսահոլովակը նկարահանել երկու օր բայց նկարահանումները մեկ օրում վերջացրինք,քանի որ երեխան իրեն շատ լավ պահեց:Երեխայի ծնողները նկարահանման հրապարակում էին և շատ էին օգնում,որպեսզի բալիկը չլացի»
Երեխայի հայրիկի դերում Սարգիսն է մայրիկի դերում`դերասանուհի Լիա Զախարյանը.«Լիայի հետ առաջին անգամ եմ համագործակցում ինչի համար շատ ուրախ եմ,տաղանդավոր դերասանուհի է:Նրան ես և հոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն ենք ընտրել,քանի որ հոլովակի համար երիտասարդ ու դրական աղջիկ էր պետք Նկարահանել ենք երիտասարդ ընտանիքի ուրախ առօրյան:Նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում առանձնատանը
Անդրադառնալով նկարահանումների ընթացքում տեղի ունեցած զվարճալի դեպքերին`Սարգիսը նշեց որ այդպիսիք շատ են եղել բայց կոնկրետ առանձնացնել դճվարացավ.«Մենք շատ էինք հոգնել չէինք սպասում որ այդքան շոգ կլինի,բայց նկարահանման ուրախ ընթացքը օգնեց,որ ամեն ինչ հասցնենք