Ինձ գեղեցիկ համարում եմ Էլեն Ազնավուրյանը արտաքին տեսքի և վերջերս արած փոփոխության մասին

Դերասանուհի մոդել Էլեն Ազնավուրյանն արտաքին փոփոխություն է արել վիրահատել է քիթը,ասում որոշումը բավականին դժվար է կայացրել։Նրա խոսքով՝շնչառական խնդրով պայմանավորված վիրահատությունն անխուսափելի էր սակայն երկար է տատանվել դիմե՞լ նաև քթի ձևի փոփոխության թե ոչ։Նա ասաց որ բոլորին նմանվելու անհանգստություն է ունեցել և վախ որ գուցե շատ փոխվի։Էլենը ժպիտով նկատեց որ հիմա իրեն ամեն ինչ գոհացնում է։«Ինձ գեղեցիկ համարում եմ։Թե ինչ չափանիշներով,չեմ կարող նշել բայց իմ արտաքինն ինձ դուր է գալիս»-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Էլենը՝խոսելով կարծրատիպերի ու արտաքին փոփոխության հետևանքների մասին։

Էլենը վստահեցնում է արտաքնի հետ կապված բարդույթներ չի ունեցել։Մանկության տարիներին,հակառակը կարծել է թե անթերի գեղեցիկ է։Նա ծիծաղելով է հիշում,թե ինչպես ու ինչ կերպարներում է իրեն պատկերացրել «Փոքր տարիքում ինձ թվում էր որ շատ գեղեցիկ եմ,իմ մեջ որևէ թերություն չէի նկատում։Անընդհատ փորձում էի մուլտֆիլմերից տարբեր գեղեցկուհիների նմանակել և մտածում էի,որ իրենց պես գեղեցիկ եմ-ասաց դերասանուհին ապա հավելեց-ավելի հասուն տարիքում,երբ թերթում էի մանկության լուսանկարներս հասկանում էի,որ իրականում այդքան էլ մուլտֆիլմի իմ պատկերացրած հերոսուհիներից չեմ եղելԳեղեցկության վերաբերյալ կարծրատիպերը տարբեր են ու բազմակողմ «Իմ կարծիքով գեղեցիկի չափանիշներ չկան քանի որ ամեն մեկը յուրովի է գեղեցիկ աղջկան առաջինը գեղեցկացնում է խոսքը։Մարդու իրական գեղեցկության համար պետք է նրա մեջ ամեն ինչ կատարյալ լինի՝դեմքը հագուստը,հոգին,մտքերը Երբ իմ հոգին հանգիստ է լինում ներքուստ լիարժեք ու երջանիկ եմ ինքնավստահ ու գեղեցիկ եմ զգում ինձ։Գեղեցիկ լինելու համար ժամեր շարունակ շպարվելով՝հաստատ քեզ ներդաշնակ չես զգալու Կարող ես ուղղակի օգտակար մի գործ անել ու քեզ որոշ չափով լիարժեք ու գեղեցիկ զգալ»։

Էլենն անդրադարձավ գեղեցկության մյուս կարծրատիպին և ժպիտով նկատեց թե ինչպես է երբեմն ընկալվում գեղեցկությունը Մարդիկ մտածում են,եթե գեղեցիկ ես,ուրեմն խելք չունես։Հաճախ այդպես էլ լինում է։Նայում ես շատ գեղեցիկ աղջիկ է երբ սկսում է խոսել մտածում ես ավելի լավ է ոչինչ չասեր։Ամեն դեպքում լավ է,որ սկսել են այդ կարծրատիպը կոտրել։Շատերը գիտեն Հայաստանի հայտնի մոդելներից մեկին՝Աննա Դեմիրխանյանին ով մոդելային և էթիկայի կենտրոն ունի։Ես էլ իմ ներդրումն եմ փորձում անել այնտեղ ևոր սերնդին ավելի կանացի ու խելացի դարձնելով»։

Անընդհատ էլ ավելի գեղեցիկ դառնալու ձգտումը ըստ Էլենի չպետք է վերածվի մոլուցքի։Խոսելով պլաստիկ միջամտությունների մասին նա ասաց․«Չեմ կարող ասել,որ վիրահատական միջամտություններինվատ եմ վերաբերվում։Եթե մարդուն իր արտաքինի մեջ ինչոր բան դուր չի գալիս կարծում եմ,ճիշտ է փոփոխության գնալը Դա ավելի կբարձրացնի նրա ինքնագնահատականը։Իհարկե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։Շատ աղջիկներ կան որոնք չափից շատ միջամտությունների դիմելով փչացնում են իրենց արտաքին տեսքը»։Իր արած փոքրիկ փոփոխության հետ Էլենն արդեն հարմարվել է։Չնայած քիթն իր դեպքում երբեք բարդույթների պատճառ չի դարձել ամեն դեպքում այսպես իրեն շատ ավելի լավ է զգում․«Անկեղծ հիմա տեսքս ինձ շատ է դուր գալիս կարևորը շնչառական հիմնական խնդիրը լուծվել է։Արտաքին տեսքի հետ փոփոխություն քիչ է արվել բայց անընդհատ ուզում եմ հայելու մեջ նայել»։

մանրամասն սկզբնաղբյուրում

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика