Ես և ամուսինս իրականացրել ենք դստերս ամենամեծ երազանքը Նելլի Պողոսյանի և Րաֆֆի Սաֆարյանի յուրահատուկ անակնկալն դստեր 8 ամյակին

Երգչուհի Նելլի Պողոսյանի և ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանի ավագ դուստրը Անյան այսօր դառնում է 8 տարեկան։Tert.am Life-ի հետ զրույցում Նելլին հայտնեց,փոքրիկը սկզբում մի քիչ տխրել է,որ այս տարի տարեդարձը տոնել չի կարող,սակայն ծնողները նրան ուրախացնելու առիթ են ստեղծել կատարել են դստեր ամենամեծ երազանքն ու նրան փոքրիկ տնակ են նվիրել նրան։«Դստերս բոլոր տարեդարձները մեծ շուքով ենք նշել ոչ մի տարի բաց չենք թողել։ Այս տարի բացառություն է դա Անյայի համար ուղղակի սարսափելի է։Ամեն դեպքում,մայիսի 10-ին նեղ ընտանեկան, ընկերական շրջապատում փոքրիկ հավաք կունենանք։Քանի որ այս տարի այսպես ստացվեց, որոշեցինք իր համար յուրահատուկ նվեր պատրաստել։

Ես և ամուսինս իրականացրել ենք դստերս ամենամեծ երազանքը։Անյան երազում էր մեր տան բակում փոքրիկ տնակ ունենալ։Ինքն այս օրերին տատիկի տանն էր,մենք,առիթն օգտագործելով, իր համար կառուցեցինք այդ տնակը Հիմա մեր տան բակում ինքն ունի իր տունը որը բավականին մեծ է, հարմարավետ,ներսում կա անհրաժեշտ ամեն ինչ։Ուղղակի պետք էր տեսնել իր արձագանքը,երբ մատուցեցինք անակնկալը դա իր համար և անսպասելի էր և երջանկացնող և հուզիչ։Իսկապես շատ էր ուրախացել պատմեց երգչուհին։

Նելլին ժպիտով նշեց որ չնայած դուստրն արդեն ութ տարեկան է,շարունակում է սիրել խաղալ տիկնիկների հետ։Բացի խաղերը երգչուհու դուստրը նաև բլոգ է վարում «Անյան հիմա զբաղվում է բլոգինգով,անկեղծ ամեն ինչ ինքնուրույն է անում։Մենք երբեք իրեն չենք ուղղորդել որ ընտրի մայրիկի ոլորտը,ինքնաբուխ այդպես ստացվեց։Շատ էնտուզիազմով է անում այդ ամենը,արդեն մի շարք առաջարկներ ունի։Որպես բլոգեր՝շուտով մասնակցելու է մի մեծ նախագծի։Բացի դա,հիմա շատ է խոսում նաև մոնտաժային աշխատանքի մասին  Մեզնից խնդրել է որ իր տասնամյակին այնպիսի համակարգիչ նվիրենք,որ կարողանա մոնտաժով զգաղվել»։

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика