Արամեն կհայտնվի իր համար նոր իրավիճակում Սյոմա Կոդաբաշյանը երգչի նոր աշխատանքի մասին

Այս օրերին երգիչ Արամեն իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում։Երգիչը նոր աշխատանք ունի, որի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ Նոր գործի շրջանակում Արամեն աշխատել է KarenSevak Production-ի և Մարտին Միրզոյանի հետ տեսահոլովակի ռեժիսորը երգչի պրոդյուսերն է՝Սյոմա Կոդաբաշյանը Երգի ու տեսահոլովակի առաջին մանրամասները նրանք վստահել են Tert.am Life-ին։Ըստ պրոդյուսերի՝ ամեն ինչ պատահականության սկզբունքով է ստեղծվել լսելով երգը՝հասկացել են որ այն պետք է տեսահոլովակով ներկայացնեն որպես առանձին աշխատանք

Շատ հայտնի ստեղծագործություն ենք վերցրել,որը մատուցելու ենք բոլորովին նոր մոտեցմամբ։Այնպիսի երգ է,որը մեր էստրադայում ունի բազմաթիվ տարբերակներ սակայն դեռ չենքցանկանում բացել փակագծերը թե որ ստեղծագործությունն է։Ժողովրդական հայտնի երգերը նորովի ներկայացնելու բազմաթիվ տարբերակներ կան,սակայն սա իրենով շատ տարբեր է լինելու ասաց Սյոման Պրոդյուսերը նշեց որ աշխատանքը հանպատրաստից է եղել «Ամեն ինչ շատ պատահական է ստացվել։Ինստագրամի «լայվերից» մեկի ժամանակ Արամեն այդ երգից հատված կատարեց,ինչին հաջորդեցին բազմաթիվ նամակներ մարդիկ հարցնում էին թե ինչու նա չի երգում այդ ստեղծագործությունը,դա պետք է որպես առանձին գործ ներկայացնի,ցանկանում են լսել ամբողջական տարբերակով

Մենք էլ որոշեցինք փորձել։Երբ առաջին անգամ լսեցինք միանգամից հասկացանք,որ էքսպերիմենտը ստացվել է ու այն պետք է հասանելի դարձնե Համագործակցել ենք KarenSevak Production ի հետ արդեն իսկ տարբեր լուծումներով հայտնի ստեղծագործությունը փորձել ենք լրիվ այլ կերպ ներկայացնել։Հետաքրքիր է,որովհետև Արամեին նման իրավիճակում իսկապես առաջին անգամ են տեսնելու։Շատ լավ բան է սպասվում՝ուրիշ մատուցում ու նոր յուրահատուկ լուծումներ Տեսահոլովակի նկարահանումը այսօր պետք է տեղի ունենար սակայն ելնելով եղանակային պայմաններից և իրավիճակից,հետաձգվել է․«Անկախ ամեն ինչից կփորձենք մինչև մայիսի ավարտն նկարահանել և պրեմիերա անել»։

 

 
Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика