Անկախ իրավիճակից միշտ Արեգի հետ խաղալու ժամանակ ունեմ․Քրիստինե Պեպելյանը որդու ներկայությունը վայելելու և նրա սիրելի զբաղմունքների մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն այս ընթացքում ամբողջ օրն անցկացնում է որդու՝Արեգի հետ։Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն նշեց,որ ժամանակն օգտագործում է որդու ներկայությունը վայելելու համար։Երգչուհին ժպիտով ասաց որ սկզբում փոքրիկն էլ էր զարմանում,թե ինչու է մայրիկն ամբողջ օրը տանը․«Այս ժամանակահատվածը կնկարագրեի ոչ թե տղայիս զբաղեցնելու,այլ իրեն վայելելու շրջան։24 ժամ միասին ենք լինում։Հիմա հարցի հակառակ կողմն է ինձ անհանգստացնում արդեն չեմ պատկերացնում,թե ինչ է լինելու,երբ վերադառնամ աշխատանքային գրաֆիկիս,այդ ժամանակ բաժանումը շատ ավելի բարդ ու ծանր կլինի ինձ համար»։

Քրիստինեն նշեց որ շատ է սիրում որդու հետ տարբեր խաղեր խաղալ։Երգչուհու խոսքով՝որդին արդեն շատ բաներ հասկանում է ու բավականին լավ խաղընկեր է․«Ես ու տղաս ունենք մեր հիմնական գործողությունների շարքը որոնք ամեն օր անկախ ամեն ինչից,անում ենք։Ես ու Արեգն օրվա ընթացքում պետք է անպայման միասին պարենք։Միասին երգելը ևս մեր պարտադիր ծրագրի մեջ է մտնում։Ինքն արդեն իր սեփական միկրոֆոնն ունի ինքն իրենով է երգում,ես իմ միկրոֆոնով։Տարբեր խաղեր ենք խաղում սիրում ենք պահմտոցին,Արեգն արդեն հասկանում է ինչպես է պետք խաղալ։Անկախ իրավիճակից ես միշտ Արեգի հետ խաղալու և իրենով զբաղվելու ժամանակ ունեմ»։Երգչուհին ասաց,որ իր համար նման գրաֆիկով ապրելը բարդ չէ,քանի որ տեսակով ինքն այնպիսին է որ սիրում է տանը շատ ժամանակ անցկացնել․«Աշխատանքիս բերումով գրաֆիկս գրեթե միշտ հագեցած է եղել,մեծ զբաղվածություն եմ ունեցել:

ավելին սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS