9 սովորություն որոնք փաստում են, որ Դուք խրոնիկ անհաջողակ եք։

Անհաջողակները նրանք չեն ովքեր ամբողջ օրը տանը նստած են և ոչինչ չեն անում։ Սովորաբար այս մարդիկ ավելի շատ են աշխատում, որպեսզի արդյունքի հասնեն։Նրանց խնդիրը այն է, որ միշտ ինչ որ բան անելիս կարող են չկողմնորոշվել, կասկածամտորեն մոտենալ գործին և նույնիսկ գործը թողնել հետո։ Նրանք պարզապես իրենց նախապատրաստում են անհաջողության,մինչ մյուսները կարող են բարձունքներ գրավել։ Ահա այն 9 սովորությունները, որոնցով անհաջողակները իսպառ վերացնում են հաջողության հասնելու հնարավորությունը։

1. Նրանք շատ անհամբեր են։ Հարմար պահին հանգիստ սպասելու փոխարեն նրանք սկսում են խուճապի մատնվել և մտածում են որ ամեն ինչ կորած է։ Եթե մի փոքր խոչընդոտ հայտնվի նրանց ճանապարհին, նրանք կթողնեն ամեն ինչ մեղքը գցելով անհաջողության վրա։

2. Շատ ջանքեր են ներդնում սխալ երևույթներում։ Այս մարդիկ շատ ջանքեր են ներդնում այն ամենում, ինչը քիչ կարևոր է։ Բանն այն է, որ չափազանց կարևոր գործերը նրանց համար շատ հասարակ են թվում։ Այսպես նրանք թերագնահատում են գլխավոր առաջադրանքները՝ շեղվելով ճիշտ ճանապարհից։

3. Լավատես չեն։ Շատ հաճախ կյանքի մասին մտածելիս միայն տեսնում են այն ինչի կարիքը կա։ Նրանք երբեք չեն գնահատում այն ինչ ունեն և ինչին հասել են։

4. Անհաջողակները իրենց վստահեցնում են որ չափից ավելին են արել։ Ինքնախաբեությունը լավագույնն է ստացվում իրենց մոտ։ Նրանք լավ հնարավորությունները բաց են թողնում, մինչդեռ մյուսները պահը որսում են և հասնում հաջողության։

5. Փոփոխություններից վախենում են։ Նրանք շատ են ուզում փոփոխություն լինի կյանքում, բայց երբեք ոչինչ չեն անում դրա համար։

6. Միաժամանակ մի քանի գործ են անում, ինչի պատճառով ոչ մի գործ ավարտին չեն կարողանում հասցնել։ Իրենք ամեն ինչ անում են, բայց արդյունքում ոչինչ չի ստացվում։

7. Չկա հավատ սեփական անձի նկատմամբ։ Այս մարդիկ չեն հավատում որ իրենք կարող են անել ավելին։ Արդյունքում հրաժարվում են այն ամենից ինչ մասին երկար երազել են։

8. Պատրաստ չեն նոր բանի։ Անհաջողակներն իրենց համոզում են նրանում, որ ցանկացած նոր բան հարմարավետություն չի կարող ապահովել։Նրանք քչով բավարարվող են։ Նրանք մտածում են, որ հարմարավետության շրջանակներից դուրս գալը կարող է ճակատագրական լինել։

9. Միշտ բողոքում են։ Այս մարդիկ գործելու փոխարեն միշտ բողոքում են իրենց կյանքից, աշխատանքից։ Այսպիսի բնավորությամբ մարդկանց հետ աշխատելը կայացած անձինք չեն նախընտրում։ Նրանք չեն ուզում ունենալ այնպիսի աշխատակիցներ, ովքեր միշտ բողոքում են։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS