Կոպի թրթռոցի կամ ինչպես ասում են,«աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։Սակայն այն բնականաբար ունի գիտական բացատրություն։Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է սա լիովին անվնաս երեւույթ է։Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է,ոչ մի կերպ չի անցնում,դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին
5 պատճառ թե ինչու կարող է կոպը թրթռալ
Զարկերակային բարձր ճնշում Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է,կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջանալ։Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում ամեն օր չափեք ճնշումը,վերահսկողության տակ պահեք այն
Սթրես եւ հյուծվածություն Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին
Մագնեզիումի պակաս Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ առաջացնել։Եթե աչքի թրթռալուց բացի գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք ապա հնարավոր է մագնեզիումի պակաս կա օրգանիզմում
Վահանաձեւ գեղձի հիվանդություններ Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։Եթե այդ հորմոննեի քանակը խախտվում է կարող են,ի թիվս այլ նշանների մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջանալ
Ալկոհոլի չարաշահում Ալկոհոլը բացասաբր է ազդում նյարդային համակարգի վրա եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ