4 հայտնի նշաններ, որոնց ծագումնաբանությունը քչերին է հայտնի։

Ամեն օր մենք հանդիպում ենք շատ նշանների և սիմվոլների։ Մենք դրանք օգտագործում ենք կարևոր ինֆորմացիա փոխանցելու կամ ուժեղագույն էմոցիաներն արտահայտելու համար։ Սակայն քչերը գիտեն, թե որտեղից են առաջացել այդ նշանները և թե արդյոք դրանց գործածությունը ճիշտ է։

Հարցական նշան (?) Դարեր առաջ գրքերի մեծամասնությունը գրվում էր լատիներենով։ Հարցի դեպքում նախադասության վերջում գրում էին questio բառը, որը թարգմանաբար նշանակում է հարց։ Իսկ տեղը խնայելու համար այդ բառը կրճատել են ու դարձրել qo՝ նշանները գրելով իրար վրա։ Հետագայում q տառը վերածվել է կեռիկի իսկ o-ն՝ կետի։

Սլաք Գիտնականները համոզված են, որ այժմյան սլաքի նշանը առաջացել է Հին Հունաստանում։ Հունական Էֆեստ քաղաքում հասարակած տան ուղղությունը ցույց տալու համար ոտքի հետք էին նկարում և կնոջ դեմք։ Անձևրի հետևանքով այդ նկարը հաճախ լղոզվում էր և նմանվում մեզ հայտնի սլաքին։

Դոլարի նշան ($) Մինչ օրս ստույգ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել դոլարի նշանը, սակայն կան մի քանի առավել հավանական վարկածներ։Միջնադարում Եվրոպայում ամենահայտնի արժույթը պեսոն էր, որը գրվում էր PS: Ժամանակի ընթացքում այդ երկու տառերը միաձուլվել են՝ նմանվելով դոլարի ժամանակակից նշանին։

Եվս մեկ վարկած պնդում է, որ կոլոնիզացիայի ժամանակաշրջանում իսպանացիները Ամերիկայից ուղարկվող ոսկու վրա S տառն էին գրում։ Ուղարկելու պահին դրա վրա մեկ ուղղահայաց գիծ էր արվում, իսկ ստանալու պահին՝ ևս մեկը։ Այդպես էլ առաջացել է դոլարի նշանը։

Անվերջության նշան Անվերջության նշանն առաջին անգամ օգտագործել է մաթեմատիկոս Ջոն Ուալիսսը 1655 թվականին։ Ոչ ոք չգիտի, թե ինչու է նա ընտրել այդ նշանը։ Ոմանք կարծում են, որ նա վերցրել է հունական օմեգա տառը, իսկ որոշներն էլ, որ նշանի հիմքում ընկած է հռոմեական 1000 թիվը, որը գրվել է CIƆ կամ CƆ և նշանակել է «շատ-շատ»։
Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS