4 խորհուրդ 84-ամյա Էնթոնի Հոփքինսի կողմից երիտասարդների համար

Դերասան Էնթոնի Հոփքինսն ասում է, որ իրական հաջողությունն արտահայտվում է ոչ թե տիտղոսներով ու մրցանակներով, ոչ փողով ու փառքով, այլ նրանով, որ Դուք անեք միայն այն, ինչ ուզում է Ձեր հոգին։Եկեք ծանոթանանք դերասանի մի քանի հանճարեղ մտքերին, որոնք կարող են օգնել ճիշտ ապրել։

1. Հանգիստ թողեք այս բոլոր առաքելությունները, ժամանակի կառավարումն ու բիզնես պլանները: Սրանք բոլորն ամերիկյան բաներ են, որոնք իրական կյանքի հետ կապ չունեն։ Պարզապես հաճույք ստացեք ամեն օրվանից : Եվ դրանցում կդրսևորվի երջանիկ կյանքը։

2.Առողջ եսասիրություն

..Երբեք, հիշեք, երբեք, ոչ մի դեպքում Ձեզ թույլ մի տվեք ավելի շատ սիրել ինչ որ մեկին, քան հենց Ձեզ:

Հնչում է կոտրված սրտով մարդու հոգու ճիչ ,բայց դեռ ռացիոնալ հատիկ կա այս խոսքերում։ Հենց որ սիրո մեջ հավասարակշռությունը խախտվում է, մեկը դառնում է մյուսի կցորդը, նրա ծանր բեռը. «Ես քեզ շատ եմ սիրում, առանց քեզ չեմ կարող ապրել, դու այն ամենն ես, ինչ ունեմ»: 99% դեպքերում մարդկանց մոտ , ում հասցեագրված են այս խոսքերը, փախչելու և թաքնվելու,ոտքերը սրբելու (եթե խիղճը թույլ է տալիս) կամ «ոչ, ինձ այդքան պետք չէ» ասելու ցանկություն է առաջանում։Ոչ մեկի թթվածինը պետք չէ փակել իր սիրով։ Պետք չէ վզից կախվել և ուշադրություն պահանջել։ Եվ դա հենց այն է, ինչ տեղի կունենա, եթե հավասար համամասնություն չլինի։Սերը դեպի սեփական եսը պետք է արտահայտել ոչ թե ինքնասիրությամբ, այլ հարգանքով։ Երբ սովորեք սիրել և հարգել ինքներդ րեզ, երբեք խնդիր չեք ունենա ուրիշների հետ հարաբերություններում։

3. Քիչ խոսքեր

..Երբեք ժամանակ մի ծախսեք բացատրությունների վրա։ Մարդիկ միևնույնն է լսելու են այն, ինչն ուզում են լսել։

Գյոթեն այս առիթով ասել է.Մարդիկ լսում են միայն այն, ինչը հասկանում են։

Ճշմարտությունը չի ծնվում վեճերի մեջ, այսպես միայն ծնվում են նյարդային լարվածությունն և թշնամանք:Հազվադեպ է պատահում, երբ կարելի է հանդիպել կյանքի վերաբերյալ նմանատիպ հայացքներ ունեցող զրուցակցի, և նույնիսկ ավելի հազվադեպ՝ նույն քանակի փորձառությամբ և տպավորություններով։

4.Կյանքի իմաստի մասին

..Մի վատնեք ձեր կյանքը՝ փնտրելով ճշմարտությունը: Այն ամենը, ինչին կհասնեք, այն է, որ ճշմարտություն չկա: Ապրեք և վայելեք կյանքը՝ առանց հարցեր տալու։

Եղեք համբերատար, կյանքն ինքը ձեզ ցույց կտա, թե ինչպես, ինչի համար և ինչու տեղի ունեցան ամենաանսպասելի իրադարձությունները և հայտնվեցին ամենատարբեր մարդիկ։ Դիտեք ձեր կյանքի մասին ֆիլմը մինչև վերջ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика