10 խորհուրդ թե իմչպես հաղթահարել ծուլությունը

1.Գործեք Երբեմն ինչ-որ բան ձեռնարկելու համար դուք էներգիայի պակաս եք զգում:Տրամադրվեք եւ պարզապես գործի անցեք.շուտով կկլանվեք աշխատանքով եւ աշխատանքի ընթացքը կլիցքավորի ուժերը

2.Հանգստացեք Ձեզ կարող է ծուլության մղել հանգստի պակասը:Ինչ խանդավառության մասին կարող է խոսք լինել,եթե դուք նորմալ չեք քնել:Հանգստացեքմ ինչպես հարկն է

3.Սահմանեք աշխատանքը սկսելու նվազագույն ժամկետ Ամենադժվարն սկսելն է,ընթացքը հեշտ կլինի: Մտքում լարեք զարթուցիչ՝«Հինգ (տասնհինգ) րոպեից սկսում եմ աշխատել»:Եվ ոչ մի դեպքում մի խախտեք ժամկետը

4.Ստեղծեք անհապաղության մթնոլորտ Սա ծուլությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:Ստեղծեք ցեյտնոտային իրավիճակ սահմանեք խիստ սեղմ ժամկետներ Շատ ավելի հեշտ է գործի անցնել, եթե ժամանակը սուղ է

5.Հիշեք պարգեւատրման մասին Շատ ավելի դժվար է լծվել ծանր աշխատանքի,եթե առջեւում մռայլ,միօրինակ աշխատանքային օրեր են:Մտածեք մի պարգեւ որն ինքներդ ձեզ թույլ կտայիք ծրագրի ավարտին այդպես ավելի հեշտ կաշխատեք:Կենտրոնացեք հենց դրա վրա եւ ոչ թե ընթացիկ դժվարությունների

6.Շտապեք պարգեւատրել ձեզ Եթե աշխատանքի արդյունքը դեռեւս հեռու է իսկ յուրաքանչյուր փուլը պահանջում է հսկայական ջանքեր,ամեն մի որոշակի քայլի համար ինքներդ ձեզ խրախուսելու կանոն մշակեք:Այդպես,կխթանեք շահագրգռվածությունը եւ կհամակվեք խանդավառությամբ

7.Պատկերացրեք թե ինչ կպատահի,եթե դա չանեք Խթան կարող է լինել ոչ միայն խրախուսանքը,այլեւ հնարավոր անախորժությունը:Մտածեք,թե ինչ անհաջողությունների եւ անհարմարությունների կարող է հանգեցնել ձեր անգործությունը եւ հատկապես թե ինչպես կարող է վնասել այլոց

8.Գտեք գործընկերների Գործընկերությունն օգնում է հաղթահարելու ծուլությունը:Արտաքին ազդակները ի տարբերություն ներքինի,կարող են լինել շատ ավելի գործուն քանի որ դուք պատասխանատու եք ոչ միայն ձեր այլեւ ուրիշների առաջ

9.Կրճատեք ազատ ժամանակը Ծուլությունից ընդմիշտ հրաժարվելու լավ միջոց է:Հնարավորինս նվազեցրեք ձեր ազատ ժամանակը:Որքան շատ աշխատեք այնքան ձեզ համար անբնական կդառնա անգործությունը

10.Բաշխեք աշխատանքը Մեզ վախեցնում է կատարելիք աշխատանքի անընդգրկելիությունը,ինչը եւս մղում է ծուլության:Ողջ ծավալը բաժանեք «դյուրամարս» խնդիրների եւ «քիչ-քիչ կերեք փիղը»,աշխատեք աստիճանաբար եւ մաս առ մաս

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика