Քայլ, որը սկիզբ է դնում քաղաքակրթությանը. հետաքրքիր պարզաբանում Մարգարեթ Միդի կողմից։

Մարդաբան Մարգարեթ Միդը մի անգամ ուսանողներին հարցրեց, թե իրենց կարծիքով ո՞րն է քաղաքակրթության առաջին նշանը: Ուսանողները ակնկալում էին, որ Միդը կխոսի ձկան կարթերի, կավե ամանների կամ մշակված քարերի մասին: Բայց ոչ…Միդն ասաց, որ հնագույն մշակույթում քաղաքակրթության առաջին նշանը ազդրային հյուսվածքն է, որը կոտրվել է, ապա բուժվել: Միդը բացատրեց, որ եթե կենդանական աշխարհի կենդանի էակը կոտրում է ոտքը, նա մահանում է: Կոտրված ոտքով նա չի կարող փախչել վտանգից, հասնել գետին՝ խմելու կամ ուտելիք որսալու։ Այն դառնում է գիշատիչների որս, քանի որ ոսկորը երկար ժամանակում է վերաճում։
Կոտրված և ապաքինված ազդրը ապացույցն է այն բանի, որ ինչ-որ մեկը ժամանակ է հատկացրել՝ մնալու այս վնասվածք ստացած անձի հետ, կապել է վերքերը, տեղափոխել մարդուն ապահով վայր և հսկել նրան, մինչև նա ապաքինվի: Դժվար ժամանակաշրջանում մեկ ուրիշին օգնելն այն գործողությունն է, որից սկիզբ է առնում քաղաքակրթությունը:

Մարգարեթ Միդն աշխարհի ամենահայտնի մարդաբաններից է և մարդաբանության ժամանակակից դպրոցի հիմնադիրներից է։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS