Փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչու ենք մենք հաճախ բարության դիմաց չարություն ստանում։

Մի իմաստունի մոտ տղամարդ է գալիս և պատմում է թե ինչպես է օգնել իր բոլոր բարեկամներին առանց շահի, իսկ նրանք պատասխանել են անտարբերությամբ և առանց երախտագիտության։ Տղամարդը նաև ասաց, որ իր ուժերի ներածին չափով օգնել է նաև անծանոթներին, բայց նրանք էլ նույն կերպ են պատասխանել։
-Միգուցե ես այդքա՞ն էլ լավ մարդ չեմ, եթե ինձ հետ այդպես են վարվում ,- հարցրեց տղամարդը հիասթափությամբ։
-Ոչ, քեզ հետ ամեն ինչ կարգին է։ Յուրաքանչյուր մարդ, ում դու հանդիպում ես քո ճանապարհին, հայելի է քեզ համար։ Այն ինչ դու տեսնում ես նրանում ՝ հենց ինքդ ես։ Այն մարդիկ, որոնց դու օգնել ես, հնարավոր է իսկապես լավը չեն։ Բայց միայն դա չէ խնդիրը։
-Իսկ խնդիրն ինչու՞մն է։
-Երբ այսօր տուն գնաս փորձիր տանդ դուռը բաց թողնել։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի։
-Կարծում եմ տանս թանկարժեք իրերը կգողանան և ինչ-որ մեկը կհաստատվի տանս՝ տանտիրոջ կարգավիճակով,-պատասխանեց տղամարդը։
— Դու հենց դա էլ արել ես ՝ բացելով հոգիդ բոլորի առաջ և քո ծառայությունները մատուցելով նրանց։ Դու բոլորի առաջ բաց դռան պես էիր։ Ոչ մի դեպքում այդպես չպետք է անես: Եվ սա առաջին դասն է, որը դու պետք է հիշես: Գիտե՞ս, թե ինչ հետաքրքիր հատկանիշ ունի ծաղկի բողբոջը։
— Ոչ,— ասաց տղամարդը։
— Երբեք բացված բողբոջ չեմ տեսել: Ինձ համար այս գործընթացը մնում է առեղծված՝ դա այնքա՜ն աննկատ և սահուն է տեղի է ունենում։ Եվ այն ամենը, ինչ ես տեսնում եմ առավոտյան ծաղիկներին նայելիս, արդեն բացված բողբոջն է: Բարությունը նույնպես պետք է զգուշությամբ անել, որպեսզի այն ոչ ոք չնկատի, իսկ մոլախոտերից փրկություն չկա, նրանք միշտ կլինեն։ Նույնիսկ ամենագեղեցիկ ծաղկի կողքին մոլախոտը չի դադարի մոլախոտ լինելուց։

Հետեւաբար, եթե տեսնում ես, որ մարդն այնքան էլ լավն ու բարի չէ, ապա չպետք է խոնարհվես նրա առաջ և ծառայություններ մատուցես։ Մոլախոտերը այնքան չեն աճել, որ քեզ հասնեն և չեն կարողանա գնահատել քո բարերարությունն ու յուրահատկությունը: Անտեսիր դրանք և գնա քո ճանապարհով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика