Մեզանից յուրաքանչյուրը դեռ փոքրուց լսել է,որ չի կարելի ցուցամատով որևէ մեկին ցույց տալ համարելով,որ դա քաղաքավարի չէ:Սակայն պարզվում է այստեղ ոչ միայն քաղաքավարության գործոնն է այլև շատ ավելի խորը ակունքներ ունի որը տանում է դեպի հնագույն հավատալիքների ազդեցության կարծրատիպային մտածողություն:Պարզվում է՝հնում գտնում էին,որ միայն մատնեմատն է համարվում բուժիչ այդ պատճառով էլ հաճախ էին բուժումներ անում այս մատի միջոցով:
Ըստ տարածված կարշիքի,բավական էր մատնեմատը երեք անգամ պտտեցնել ցավոտ տեղի վրայով և արտասանել համապատասխան խոսքերը:Մնացած մատները չգիտես ինչու,համարվում էին թունավոր իսկ դրանցից ամենաթունավորը ցուցամատն էր:Այդ պատճառով ցուցամատով երբեք դեղ չէին քսում ավելին անգամ ոչ մեկին ցուցամատով ցույց չէին տալիս:Ահա որքան զորեղ է եղել այս հավատալիքը որ մինչ օրս էլ երեխաներին բացատրում են, որ չի կարելի ցուցամատով մարդկանց ցույց տալ: