Ես ու ամուսինս 10 տարի ամուսնացած ենք, լավ ենք ապրում իրար վստահում ենք:Իհարկե,մեզ մոտ ամեն ինչ պատահել է ինչպես յուրաքանչյուր ընտանիքում,բայց մենք միշտ համակերպվում էինք և կրկին ամեն ինչ լավ էր լինում:Մի օր ամուսինս մտավ լոգարան ցնցուղ ընդունելու,և նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ Ես մտածեցի որ դա աշխատանքի վայրից է,և կարդացի հաղորդագրությունը:Դա իմ ամուսնու և նրա սիրուհի Ալինայի միջև սիրային նամակագրությունն էր:Ես ուզում էի լոգարան մտնել և այնտեղ խեղդել նրան,բայց ես սովոր չէի ամեն ինչ միանգամից ու կտրուկ անել:
Ես պարզեցի ամեն ինչ ամուսնուս սիրուհու մասին Նա մեծ բանկիրի կինն է,որևէ տեղ չի աշխատում թանկ մեքենա է վարում.Մի խոսքով նա ապրում է իր հաճույքի համար:Ես գնացի այդ մարդու մոտ և հենց դռան մոտից ասացի որ նրա կինը ամուսնուս հետ դավաճանում է իրեն:Դա նրա համար նույնպես ցնցում էր,ինչպես ինձ համար,երբ իմացա:Նա ինձ հրավիրեց սրճարան,ես նրան ցույց տվեցի ամուսնու հետ նրա բոլոր նամակագրությունները մենք փոխանակեցինք հեռախոսահամարները:Արդյունքում,այդ կնոջը ամուսինը վռնդել է և նրանք բաժանվել են ամուսինը նաև բոլոր զարդերն է վերցրել,զրկել մեքենայից և փողից:Նա ստիպված եղավ գնալ աշխատանքի:
Ամուսինս սկսեց ավելի հաճախ տանը լինել,բայց ես չէի ներում նրան չէի կարող նույնիսկ մտածել,որ նա կարող էր դավաճանել ինձ ես այնքան վստահում էի նրան:Շուտով ինձ այն բանկիրը զանգեց հանդիպման հրավիրեց և մենք սիրահարվեցինք:Հիմա նա իր փողերը ծախսում է ինձ վրա:Ես ստացա շքեղ մեքենա զարդեր թանկարժեք հագուստ:Ամուսինս սկսեց ասել,որ ես ինձ պահում եմ ինչպես վերջին մարդը իսկ ես ցույց տվեցի նրան նրա նամակագրությունը,նա լռեց և այլևս չբարձրացրեց այս հարցը:Շուտով բանկիրն առաջարկեց ամուսնանալ իր հետ ես համաձայնեցի և պատմեցի ամուսնուս այդ մասին:Ես խնդրեցի ամուսնուս դուրս գալ բնակարանից քանի որ բնակարանը իմն է ծնողները ինձ են նվիրեն 20 տարի առաջ:
Ամուսինս անելիք չունի,նա իր համար բնակարան վարձեց:Ինձ պետք է մի մարդ ով կսիրեր ու հարգի ինձ և սա ես ստացա իմ երկրորդ ամուսնության մեջ:Շուտով մենք բալիկ կունենանք ամուսինս երջանիկ է և ես նույնպես:Առաջին ամուսնությունից իմ որդին ընկերացել է խորթ հոր հետ նրանք գնում են ձկնորսություն,ֆուտբոլ,միասին գնում են մարզադահլիճ:Իսկ նախկին ամուսինը փոշմանել է և կծում է արմունկները:Նա եկավ խնդրեց ներել իրեն բայց արդեն ուշ էորդին,երբ իմացավ ամբողջ ճշմարտությունը չցանկացավ խոսել հոր հետ:Ունեցածը չենք պահպանում, կորցնելիս` լալիս ենք: