Մի անգամ հավաքվում են Աստվածները և որոշում ինչ-որ կերպ զվարճանալ: Նրանցից մեկն առաջարկեց։
-Գուցե մարդկանցից մի բան վերցնենք:
Մյուս Աստվածը պատասխանեց։
-Ես գիտեմ ինչ վերցնել նրանցից՝ երջանկություն: Բայց որտեղ այն թաքցնենք, որ երկար փնտրեն և չգտնեն:
Նրանցից մեկն առաջարկեց այն թաքցնել աշխարհի ամենաբարձր գագաթին, որին նրանցից մեկը պատասխանեց։
-Մարդիկ շատ ուժեղ են, կարող են բարձրանալ ցանկացած գագաթնակետին: Նրանք արագորեն կբարձրանան այդ գագաթին եւ կգտնեն երջանկություն:
Իսկ մյուսի առաջարկը հեևյալն էր։
-Պետք է երջանկությունը թաքցնել ծով ամենախորը հատվածում, և նրան ասացին։
-Մարդիկ աշխարհի ամենաքրքրքասեր արարածներն են, որոնց մենք ստեղծել ենք, այնպես, որ նրանց ինչ դժվարություն էլ որ բաժին ընկնի միևնույն կգտնեն հաղթարահարելու ճանապարհներ:
-Այդ պարագայում եկեք երջանկությունը թաքցնեն այլ մոլորակում, այնտեղ հաստատ ոչ մեկ չի գտնի:
-Դու հիշում ես, մենք նրանց այնպիսի խելքով ստեղծեցին, որ կկաողանան կառուցել նավ և ճանապարհորդել աշխարհի տարբեր ուղղություններով, որտեղ որ ցանկանան:
Եվ այստեղ ամենաիմաստուն և ամենածեր Աստվածն ասաց։
-Ես միայն մեկ տեղ գիտեմ, որտեղ նրանք չեն կարողանա գտնել երջանկությունը: Թաքցրեք դա հենց նրանց ներսում, այնտեղ ոչ-ոք չի տեսնում: Նրանք ամբողջ կյանքը վատնում են այն բաների վրա, որպեսզի գտնեն երջանկությունը, բացի իրենց մեջ փնտրելուց: