Շատ կանայք վարվում են տղամարդու հետ այնպես, կարծես նա ոչինչ չի զգում:Բայց հիմա ժամանակն է վերաիմաստավորել և հասկանալ սա.

Շատ կանայք վարվում են տղամարդու հետ այնպես, կարծես նա ոչինչ չի զգում:Ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ և կանայք տարբեր են: Այսօր, ֆեմինիզմի և հավասարության ֆոնին, այս մասին խոսելն ընդունված չէ: Բայց մենք տարբերվում ենք դաստիարակությամբ և կենսաբանությամբ, և դա մեծապես ազդում է, թե ինչպես ենք արտահայտում մեզ և ձևավորում մեր աշխարհը:

Եվ եթե մենք ավելի լավ հասկանայինք մեր այս տարբերությունները, ապա ավելի լավ հարաբերություններ կկառուցեինք: Կանանց մեծ մասը կդադարեր մտածել, որ տղամարդկանց համար այսքան ցավոտ չէ, որքան կանանց համար, ասես տղամարդիկ իրականում ոչինչ չեն զգում հարաբերություններում, և դա չի ազդում նրանց սրտի վրա:

Որովհետև այդպես էին միշտ խոսում տղամարդկանց մասին՝ իբր նրանք անսիրտ են: Բայց հիմա ժամանակն է վերաիմաստավորել և հասկանալ սա:

1. Տղամարդկանց համար դժվար է կոտրել սոցիալական կարծրատիպերը

Նրանց սովորեցնում են լինել ուժեղ: Ժայռ, թև ու թիկունք, հայթայթող: Որտե՞ղ է մնում խոցելիությունը: Նրանք ստիպված են այնքան ճնշել իրենց հույզերը, որ հետո դժվար է անցնել ինքդ քո վրայով և ի վերջո ցույց տալ նրանց, որ այդ ամենը ծաղրի և քննադատության վախի պատճառով է: Շատ տղամարդիկ կարծում են, որ զգացմունքների մասին խոսում են միայն աղջիկները: Եվ փորձում են ապացուցել, որ իրենք «իսկական տղամարդիկ» են, ովքեր դա չեն անում:

Տղամարդիկ հաճախ կարող են անտարբեր թվալ, նրանք կարող են փակվել, խուսափել բոլորից, բայց սա պարզապես նրանց պաշտպանական մեխանիզմն է ցավից: Նույն կերպ, նրանք պաշտպանվում են ագրեսիվությամբ և կոպտությամբ, երբ ինչ-որ մեկը չափազանց մոտ է գալիս նրանց հույզերին: Եվ կանայք պետք է հասկանան սա և անձնական վիրավորանք չընդունեն:

2. Տղամարդիկ ճնշում են զգում, որ անկողնում պետք է լավը լինեն

Նրանց արժանապատվության և տղամարդկության զգացումը անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե ինչպիսին են նրանք անկողնում: Հաճախ տղամարդիկ տարված են այն բանով, որպեսզի կինը իրենց բարձր գնահատի: Հետևաբար, նրանք շատ անհանգստացած են, որ շատ արագ չավարտեն, թե քանի օրգազմ կարող են տալ իրենց կնոջը, արդյոք նրանց չափերը բավականաչափ մեծ են:

Կանայք պետք է դա հասկանան և շատ զգույշ լինեն: Ինչպես կանայք անհանգստանում են իրենց կազմվածքի, կնճիռների, թերությունների համար, այնպես էլ տղամարդը անհանգստանում է անկողնում իր ունակությունների համար:

3. Տղամարդիկ վախենում են հարաբերություններից, քանի որ նրանք առաջին հերթին գնահատում են ազատությունը

Կենսաբանությունը կանանց թելադրում է ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Իսկ տղամարդկանց համար` լինել ազատ և անկախ: Հետևաբար, երբ հարաբերությունները սկսվում են, կինը 50 քայլ առաջ է տղամարդուց և արդեն պլանավորում է ընտանիք, ինչը խանգարում է հարաբերությունների բնականոն զարգացմանը և վախ է առաջացնում տղամարդու մոտ:

Տղամարդը պատրաստ կլինի, երբ պատրաստ լինի, և դա կապ չունի այն բանի հետ, թե որքան է կինը սիրում իրեն: Գուցե նրան չի բավականացնում քիմիան,բայց շատ դեպքերում պարզապես պատրաստ չէ: Եվ անկախությունը պետք է պահպանվի հարաբերություններում երկու զուգընկերների կողմից` անձնական տարածության և ժամանակի տեսքով:

4. Միայն տղամարդը, որը գտել է իրեն՝ կարող է լինել այդպիսի կնոջ հետ

Կանացի էներգիան կարող է սպառող լինել այն տղամարդու համար, ով դեռ չի հաստատվել իր տղամարդկային էներգիայի մեջ (ինչպես նաև հակառակը): Եթե ​​տղամարդը դեռ ինքնահաստատված չէ, ապա իր վախերն ու բարդույթները կպրոյեկցի կնոջ վրա:

Ուժեղ և ինքնաբավ կնոջ հետ լինելու համար տղամարդը պետք է հավասար լինի ինքնագիտակցության այս մակարդակում: Նա պետք է գիտակցի իր կարիքների մասին, հաստատուն լինի իր արժեքների մեջ և իմանա, որ կինը պաշտպանում է իր նպատակներն ու ձգտումները:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS