Երբեմն անհնար է որևէ խնդիր հաղթահարել, հատկապես, երբ մտքերն անընդհատ խառն են ինչ-որ խնդիրներով: Ձեզ թվում է, թե ուղեղն ուր որ է՝ կպայթի: Նման դեպքերում պետք է հասկանալ, որ ժամանակն է արվեստի թերապիայով զբաղվելու:Այս մեթոդն ամբողջ աշխարհով մեկ հայտնի է: Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է,մատիտն է:Վերցրեք մատիտն ու սկսեք նկարել: Կապ չունի, թե ինչ եք նկարում: Մի որոշ ժամանակ անց ձեր մտքերը կմաքրվեն, և կհանգստանաք:
Ի՞նչ է պետք անել.
1. Եթե հոգնածություն եք զգում, նկարեք ծաղիկներ
2. Բարկության դեպքում՝ գծեր
3. Ցավի դեպքում՝ երկրաչափական մարմիններ
4. Տխրություն՝ ծիածան նկարեք
5. Վախ՝ ինչ-որ բան գործեք
6. Անհանգստություն՝ տիկնիկ պատրաստեք
7. Զայրույթ՝ թղթի մի կտոր մանր կտրատեք, ապա նկար հավաքեք դրանցից
8. Անհանգստություն՝ օրիգամի արեք
9. Լարվածություն՝ նախշեր նկարեք
10. Կարոտախտ՝ լաբիրինթոս նկարեք
11. Հիասթափություն՝ վերանկարեք ինչ-որ նկար կամ դիմանկար
12. Խառնվածություն՝ հնդկական մանդալա նկարեք
13. Ուժերը վերականգնելու համար՝ գեղատեսիլ վայր նկարեք
14. Եթե չեք կարողանում հասկանալ ձեր զգացմունքները՝ ձեր դիմանկարը նկարեք
15. Իրադարձությունները հիշելու համար՝ գունավոր նախշեր նկարեք
16. Մտքերը հավաքելու համար՝ քառակուսիներ նկարեք
17. Ճիշտ որոշում կայացնելու համար՝ ալիքներ և շրջանակներ նկարեք
18. Ձեր նպատակին իմաստ տալու համար՝ թիրախային նշաններ նկարեք։