Մի քանի փաստ մեր պահապան հրեշտակների մասին։

Պահապան հրեշտակները ինչ որ չափով նման են հոգատար մոր, ով միշտ հետևում է իր զավակին, հոգ է տանում նրա մասին, որպեսզի ապահովի անվտանգություն ու պաշտպանի նրան։ Նրանք մեր կյանք հարմարավետություն են բերում, հնարավորություն՝ ճանաչելու սխալ մարդկանց։

1. Նրանք կոնկրետ կրոնի կապված չեն

Պահապան հրեշտակներ միայն քրիստոնյաները չեն, որ ունեն։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը , անկախ կրոնական հավատալիքներից։Սրանում կա որոշակի իմաստ , քանի որ հրեշտակները ներկայանում են մեզ մինչեւ մեր լույս աշխարհ գալը ։Աթեիստները նույնպես ունեն իրենց պահապանները ։Պահապան հրեշտակները հարգում են մարդկանց հավատալիքները,եթե իհարկե դա նրանց չի վնասում ։

2.Նրանք սիրտ ու հոգի ունեն
Որոշ մարդիկ կարծում են ,որ պահապան հրեշտակները տարբերվում են սովորական մարդկանցից։Հրեշտակները գերզգայուն և էմոցիոնալ արարածներ են ,քանի որ այն աշխատանքը որ իրենք են անում կապված է մարդկային բարեգթության հետ։Երբ մենք ցավ ենք զգում ,նրանք նույնպես զգում են այն։ Միեւնույն ժամանակ նրանք զգացմունքների վարպետ են ,իրենց վրա չեն վերցնի այն ,ինչն իրենց ուժերից վեր է։

3.Երբ մենք օգնություն ենք խնդրում նրանք անում են ավելին քան պետք է

Հրեշտակները միշտ ուղիներ են փնտրում մեր կյանքը ուրախ և հետաքրքիր դարձնելու համար։Այդ պատճառով է որ նույնիսկ նրանք,ովքեր երեկոյան աղոթքներ չեն կարդում և չեն ընդունում այլոց օգնությունը, միեւնույնն է , զգում են հրեշտակային միջամտությունը։

4.Մենք չենք ընտրում նրանց, նրանք են մեզ ընտրում

Հիմնական պատճառներից մեկը ,թե ինչու են պահապան հրեշտակները այդքան նվիրված մարդուն կայանում է նրանում ,որ իրենք են ընտրում մեզ ,այլ ոչ հակառակը։Նրանք իրենք են որոշել մեզ հետ լինել և ուղղորդել կյանքի ճանապարհին՝ տալով սուրբ երդում ,որի վկաներն են երկինքն ու Սուրբ հոգին։ Իրենց նվիրվածությունը հիմնված է իրական սիրո վրա։Նրանք գիտակցաբար որոշել են նվիրել իրենց ողջ սերը մեզ, քանի որ հարգում են մեր հոգին։

5. Ոչ ոք մեզ այնքան լավ չի ճանաչում, որքան մեր պահապան հրեշտակները

Նրանք եղել են մեզ հետ մինչեւ մեր ծնունդը և տեսել են մեզ իրական (ոչ միայն մեր ֆիզիկական կառուցվածքն ու այն ժամանակը, որում հիմա ապրում ենք)։ Քանի որ պահապան հրեշտակները սերտ կապերի մեջ են սուրբ հոգու հետ ,նրանք գիտեն կյանքի որ փորձը ,հարաբերություններն ու առաքելությունն են պատրաստել մեզ համար երկնային ուժերը՝ երկրի վրա ։

6. Նրանք մեզ հետ անցկացնում են և՛ լավ, և՛ վատ ժամանակները

Հրեշտակները ամենուր հետևում են մեզ և երբեք չեն թողնի փորձանքի մեջ մենակ։ Նրանք ավելի մոտ են մեզ, քան մենք կարծում ենք։ Յուրաքանչյուր սխալ, որ մենք թույլ ենք տալիս, նրանք չեն քննադատում։ Նրանք գիտեն, որ մարդկանց բնորոշ է սխալվելը։ Երբ մենք մեծ սխալ ենք թույլ տալիս կամ ներկայանում ենք մարդկանց ոչ լավագույն տարբերակով, հրեշտակները ներման հարցում մեզ սպասեցնել չեն տալիս։

7.Մենք մի քանի պահապան հրեշտակ ունենք

Տարբեր մշակույթներ և ավանդույթներ հակված են նկարագրել պահապան հրեշտակներին որպես միայն մեկ առաքելությամբ արարածներ: Բայց մենք՝ բոլորս միանգամից մի քանի պահապան հրեշտակներ ունենք, ոչ թե մեկը: Նրանց թիվը ուղղակիորեն կախված է մեր կյանքի առանձնահատկություններից, ինչպես նաև մեր հոգու առջև ծառացած խնդիրներից:
Հաճախ մեկ մարդը կարող է ունենալ 3 կամ 4 պահապան հրեշտակ: Նրանք կարող են նույնիսկ անհատականություն ունենալ, ինչպես սովորական մարդիկ: Եվ նրանք շատ են ցանկանում մեզ հետ կապ հաստատել։

Մենք պետք է ժամանակ հատկացնենք մեր պահապան հրեշտակներին ճանաչելու համար: Այս դեպքում հրեշտակների հետ շփումը տեղի կունենա բնական ճանապարհով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS