Մի քանի կարճ պատմություններ կյանքից

1.Այսօր ես լսել եմ թե ինչպես էր իմ գործընկերներից մեկը ծիծաղում մյուսների վրա այն պատճառով,որ նրանք աշխատանքի են գալիս հասարակական տրանսպորտով այլ ոչ թե անձնական ավտոմեքենայով։Իսկ ավելի ուշ լսեցի,թե ինչպես է այդ նույն գործընկերը խնդրում իր պարտատիրոջը պարտքի հետաձգման մասին

2.Այսօր ես իմ հիվանդին ասացի որ իր որդին ծնվելու է դեֆորմացված ձախ ձեռքով մի պահ նա մտածեց,իսկ հետո ասաց.«Ես գիտեի, որ նա յուրահատուկ է լինելու»

3.Այսօր մի ծանոթ կին պատմեց ինձ թե որքան էր նա տառապում,երբ աղջիկը մահացավ ավտովթարից։ Նա շատ երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ վշտից նրա կյանքը կանգ առավ նա անընդհատ սգում էր նրա մահը։Մի գիշեր նա մի փոքրիկ աղջիկ էր երազում տեսել:Նա տանում էր երկու հսկայական դույլեր:Անմիջապես երևում էր,որ նրան շատ դժվար է։Ամեն քայլ նրան մեծ դժվարությամբ էր տրվում։Իմ ծանոթը աղջկան հարցրեց.»Ի՞նչ ես դու կրում»:«Դա քո արցունքներն են, մայրիկ» եղավ պատասխանը:Այդ օրվանից նա իրեն հավաքեց և այլևս լաց չեղավ։

4.Այսօր խանութում ես տեսել եմ մի ութ տարեկան աղջկա։Նա խոսում էր շան հետ շոյում նրան ու ժպտում։Մի կողմում նրա ծնողներն էին։Նրանք ձեռքերը բռնած հետևում էին նրան և նրանց դեմքերին երևում էր որ նրանք երջանիկ են։Ավելի ուշ ես իմացա որ իրենց դուստրը աուտիզմով հիվանդ է և նրանք առաջին անգամ լսեցին թե ինչպես է նա խոսում լիարժեք նախադասություններով։

5.այսօր երբ ես լացում էի որ ինձ իմ ընկերը լքել է,տատիկս ասաց «Ամեն ինչ փոխվում է,բայց արևը միշտ երևում է հաջորդ օրը։Վատ նորությունն այն է,որ ոչինչ մշտական չէ իսկ լավ նորությունը նույնպես դա է»:

6.Այսօր լուսացույցի տակ կանգնելով ավտոմեքենայով ես լսեցի բարձրախոսներից հնչող մեղեդին,սկսեցի այնպես զգալ կարծես իմ առջև հարվածային գործիքներ էինՀանկարծ ես նկատեցի,որ ինձ հետևում է մի աղջիկ է մոտակա մեքենայից: Ես շփոթված էի և ուզում էի արդեն հայացքս փախցնեի,երբ անսպասելիորեն տեսա,որ նա ժպտաց և սկսեց նվագել երևակայական կիթառի վրա։Մենք շարունակեցինք միասին նվագել իսկ հետո կանաչ լույս վառվեց և մեր ջեմ-սեյշն ավարտվեց։

7.Այսօր հինգ տարվա ամուսնությունից հետո ես վերջապես որոշեցի պատմել իմ ամուսնուն թե որտեղից են սպիները իմ դաստակների վրա։Ի պատասխան՝նա ժպտաց,ինձ ցույց տվեց իր նույն սպիները և ասաց.«Մեր սերը փրկեց մեզ»։

8.Այսօր իմ 4-ամյա որդին խնդրեց ինձ խաղալ նրա հետ դինոզավրերով:Իսկ երբ ես համաձայնեցի նա շատ զարմացավ ի սարսափ ինձ ես հասկացա որ նա սպասում էր լսել ոչ

entertainmentsite.site

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE