Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին

Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել նաև ձեռագրի միջոցով:

Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է և կիրառելի: Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և այլն:

Տառերի չափը Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և հանգիստ մարդկանց:

Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ:

Տառերի ձևը Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր:

Կլորավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում որևէ կարգուկանոնի և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաև համագործակցելու հակում ունեն:

Խոշոր, հաստ և սուր (անկյունաձև) տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձև, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Տողից շեղումը Երբեմն նայելով տեքստին, նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր:
Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика