Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են երազներով,փորձել մեկնաբանել դրանք և դրանց միջոցով գուշակել ապագան Ինչ են նշանակում դրանք

1.Արկղեր: Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ,դուք վախենում եք որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան:Արկղի մեջ նայելու դեպքում՝«դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է,ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:

2.Ընկնել: Ասում են,որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են:Հնարավոր է այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին,որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից:Հավանական է որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նաև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ:Մի վախեցեք անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:

3.Կատուներ: Կարևոր չէ՝դուք սիրում եք կատուներ,թե՞ոչ երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են:Սա թեթև ակնարկ է,որ ձեր կյանքում կանանց պակաս կա:Եթե տղամարդ եք,ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք,ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:

4.Ատամներ: Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝դրանք կամ ընկնում են,կամ ջարդվում կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ:Բացի նրանից,որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին,դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը:Առաջին հերթին՝դա կարող է խոսել այն մասին,որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:

5.Մրջյուններ: Հիմնականում երազին մրջյուններ տեսնելը խոսում է այն մասին,որ դուք բարկացած եք որևէ բանից:Դա կարող է խոսել նաև այն մասին,որ դուք հետաքրքրված եք խմբային աշխատանքով:Առավել հավանական է,որ դուք այնպիսի մարդկանցից եք,ովքեր գնահատում են ընտանիքն ու ընկերական կապերը:

6.Վարսեր: Երազում վարսեր տեսնելը խորհրդանշում է ձեր անվստահությունը գրավիչ լինելու մեջ:Դրա վրա պետք է աշխատել: Որքան երկար են վարսերը,այնքան բարձր է ձեր վարկանիշը ձեր իսկ աչքերում:Երկար վարսերի մասին երազները խոսում են նաև ազատության ցանկության մասին:Ժամանակն է,որ ինքներդ ձեզ թույլ տաք լինել ավելի հանգիստ,ազատ և երջանիկ:

7.Ջուր: Սա խոսում է այն մասին,որ դուք չափազանց ամբիցիոզ մարդ եք,ում նպատակները մեծամասնության նպատակների շրջանակներից չափազանց լայն են:Դուք նոր մտքեր ունեք և պատրաստ եք ռիսկի դիմել դրանց համար:Դա մի փոքր վախենալու է,բայց ռիսկի դիմել պետք է:Եթե դուք երազում ջուր եք տեսնում,ուրեմն ձեզ դուր է գալիս,երբ ամեն ինչ հեշտ է ընթանում:

8.Թռիչք: Սա խոսում է այն բանի մասին,որ դուք կարող եք համարձակ ընտրություն կատարել կյանքում Միևնույն ժամանակ,ձեզ վրա միանգամից բազմաթիվ գործեր են թափվել և դուք դրանցից կարողանում եք ազատվել միայն քնելով:

9.Ճանապարհ: Մեր կյանքը լի է բազմաթիվ ճանապարհներով,որոնց մենք հանդիպում ենք,որպեսզի ընտրություն կատարենք:Եթե երազում մի ճանապարհ եք տեսնում,նշանակում է ցանկանում եք դասավորել կյանքը,այն առավել հասկանալի դարձնել:Դուք ֆատալիստ եք և հավատում եք,որ հենց ճիշտ ճանապարհի ընտրությունը կարող է ձեր կյանքում փոխել ամեն ինչ:

10.Հող կեղտ: Այնպես,ինչպես հողի մեջ մեքենան կարող է կանգնել և չկարողանալ շարժվել այնպես էլ որոշակի հանգամանքներում մարդը կարող է չկարողանալ շարժվել:Մեծ է հավանականությունը,որ կյանքի հենց այսպիսի հանգամանքներից դուք փորձում եք դուրս պրծնել ամեն կերպ,ինչն արտացոլվում է երազում:

11.Հասարակության շրջանում մերկ լինել: Դուք միակը չեք ում նման երազներ են այցելում:Խնդիրն այն է որ երազի ընթացքում արտացոլվում են ձեր վախերը,մասնավորապես՝դատվելու,ձեզ քննարկելու վախը:Դա հաղթահարելու համար պետք է սովորել ընդունել ինքդ քեզ և քննադատությանն այդքան հիվանդագին չվերաբերվել:

12.Կանաչ երազ: Եթե ձեր երազը լի է կանաչով,նշանակում է՝ձեր էմոցիոնալ վիճակը նորմալ է:Դուք սիրում եք ձեզ շրջապատող մարդկանց և նույնը ստանում եք՝որպես պատասխան:Հնարավոր է նաև որ դուք այժմ փորձում եք ճանաչել ինքներդ ձեզ: Խնդրեք ընտանիքի անդամներին և ընկերներին՝օգնել ձեզ այդ գործում:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика