Ձմերուկն էլ ավելի համեղ դարձնելու համար կիրառեք այս պարզ հնարքը, որի մասին քչերը գիտեն

Ոչ ոք ամենայն հավանականությամբ չի վիճի այն փաստի հետ, որ ամռան ամենագլխավոր հատապտուղը՝ ձմերուկն է (այո-այո, այն հենց հատապտուղ է)։ Ամռան ոչ մի միջոցառում չես կարող պատկերացնել առանց սեղանին դրված ձմերուկի։

Սակայն շատերն են մոռացել կամ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն ձմերուկին։ Այսօր մենք կպատմենք, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել ձմերուկը։

Որպեսզի արագ սառեցնեք ձմերուկը ամռան շոգին (չէ որ ամենահամեղ ձմերուկը լինում է սառը վիճակում, և գրեթե չկա տաք ձմերուկի սիրահար), մեզ անհրաժեշտ է ընդամենը․․․․շապիկ։ Այո, սովորական շապիկ։

Այսպիսով, սկզբից մոտենում ենք ծովին կամ ցանկացած այլ տեղ, որտեղ հոսացող ջուր կա, ձեր հանգստյան գոտու մոտակայքում։

Դրանից հետո պահում ենք ձմերուկը ջրի մեջ մի քանի վայրկյան և հանում այնտեղից, դնելով մի կողմ։ Շապիկը մտցնում ենք ջրի մեջ և քամում։

Այժմ այդ շապիկով փաթաթում ենք ձմերուկը բոլոր կողմերից և դնում ինչ-որ սառը տեղ։ Դա կարող է լինել նաև սովորական ծառերի ստվերը։

Դա շատ պարզ է թվում, սակայն ընդամենը մոտ 20-30 րոպեից ձմերուկը ամբողջովին պատրաստ է օգտագործման։ Այն հաճելի սառը կլինի և դուք կկարողանաք վայելել այդ անհավանական համը։

Բարի ախորժակ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS