Հոգեբանական թեստ. Ճակատագիրն ում է նախատեսել ձեզ համար

Սիրելի աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեսթը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…

1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.

ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3

2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.

ա/ «Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը” -3
բ/ «Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար” -6
գ/ «Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք” -9

3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.

ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9
գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:

4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի /սեքսի/ հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.

ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան «վագրիկս” -6
բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9

5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.

ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ/ արտաքինը -6
գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9

6. Դուք հագնվում եք այնպես, որ.

ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ/ ձեզ հարմար լինի -3
գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար — 6

7. Ձեր ընկերները.

ա/ միայն կանայք են -3
բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ/ միայն տղամարդիկ են -6

8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք

ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3

9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.

ա/ Կանարյան կղզիներում -6
բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3
գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9

10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.

ա/ Բարբարա Բուշ -3
բ/ Բարբի տիկնիկ -6
գ/ Բարբարա Սթրեյզանդ -9

Ամփոփում

30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր

Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է Ձեզնից: Դուք չափազանց «փակ” եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:

50-69 միավոր. դոնժուան, կնամոլ

Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղությանը: Դուք, իհարկե, շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք Ձեր արտիստիզմի հետ միասին և դուք կունենաք լուրջ երկրպագու Ձեր կողքին:

70-90 միավոր. կատարյալ

Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, «շնչում” ձեզնով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика