Միշտ երազել եմ աղջիկ ունենալու մասին,բայց այդ գիշեր ծնվեց իմ երկրորդ տղեն:Ծննդաբերությունից հետո ինձ տեղափոխեցինք ամբողջությամբ դատարկ հիվանդասենյակ:Երազում լսեցի ինչպես են բերում մեկ այլ ծննդկանի:Մտքումս ուրախացա փաստորեն կլինի մեկը ով ևս կհայտնվի իմ սենյակում և ես մենակ չեմ լինի:Աղջկա անունը Մարինա է,ծնվել էր նրա առաջնեկը աղջիկ:Առավոտյան որպես փորձառու մայրիկ դժվար չէր շուտ արթնանալ և լոգանք ընդունել:Մարինային արթնացրել բուժքույրը,խնդրեց պատրաստվել կերակրման:Անցավ մի քանի ժամ մենք ծանոթացանք,զրույց ունեցանք:
Հիվանդանոցում չորսօրյա օրերը շատ ուրախ էին անցնում:Հիվանդանոցից դուրսգրման օրը Մարինան անընդհատ նայում էր իր փոքրիկ աղջկան և արցունքները գլորվում էին այտերի վրայից:Հեռախոսը անընդհատ նրա ձեռքին էր,և ինչ-որ մեկի հետ երկար ժամանակով նամակագրվում էր:Մարին,ինչ-որ բան այն չէ քեզ հետ,-չդիմանալով հետաքրքրությանը հարցրեցի,-նայելով նրա արցունքից կարմարծ աչքերին:Չեմ կարող խոսել-լացակումած աչքերով գլուխը թաքցրեց վերմակի տակ:Մարինան ուներ պատճառներ իրենց այդպես դրսևորելու Նա չէր ուզում հիվանդանոցից դուրս գրվել: Նա անընդհատ մտածում էր՝երեխային թողնել հիվանդանոցում,թե իր հետ տաներ:
Այպիսով,հղիության յոթերորդ ամսում Մարինան բաժանվել էր ընկերոջից նրանք ամուսնացած չեն եղել:Նա ծնողներից ոչ մի օգնություն չէր սպասում,աղջիկը շատ վատ ընտանիքից էր:Նա ծննդատնից տեղ չուներ գնալու:Մարինա, կուզես ես քեզ օգնել զգուշորեն խոսում եմ նրա հետ: Ես նրան առաջարկեցի որոշ ժամանակ մեր տանն ապրել մինչև կարողա ոտքի կանգնել:Այդ ժամանակ չգիտեի, թե ամուսնուս ինչպես պետք է ասեմ,որ ծննդատնից երկու ծննդկան ես տուն տանելու:Ինձ հաջողվեց ամուսնուս բացադրել իրավիճակը և որոշեցինք,որ եթե անհչաժեշտություն լինի անգամ կարող են նարնց ուղարկել իմ տատիկի տուն ով ապրում է միայնակ:
Դուրսգրման օրը մենք միասին դուրս եկանք հիվանդանոցից,Մարինան չէր պատկերացնում,որ իր աղջկան կարող են այպիսի ուրախությամբ և ջերմությամբ ուղեկցել տուն:Այսօր մեր երեխաներն արդեն մեկ տարի 9 ամսական են:Մարինայի և նրա աղջկա հետ մենք ապրեցինք 5 ամիս որից հետո նա ամուսնացավ իմ հարազատ եղբոր հետ ինչի համար ես շատ ուրախ եմ:Երկրորդ երեխայի ծնունդի ժամանակ նա շատ հանգիստ է,քանի որ գիտի ծննդատնից ուր պետք է վերադառնա:Անգամ մեկ վայրկյան չեմ փոշմանել իմ արած քալից:Երջանկության համար երբեմն հարկավոր է ընդամեկը օգնության ձեռք մեկնել ուրիշ ոչինչ: