Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը

Անտոնը հարուստ ընտանիքի զավակ է:Ծնողները նրա համար ավտոմեքենա են գնել երեք սենյականոց բնակարան նվիրել ծննդյան տարեդարձի օրը:Բացի այդ՝նրանք ամեն կերպ երես են տվել տղային սակայն Անտոնը շատ լավ մարդ է,նա չի գոռոզացել այդ ամենից լավ հումորի զգացում ունի:Սովորելու տարիներին նա հանդիպեց Ալիսայի հետ, ով հասարակ ընտանիքից էր:

Նրանց միջև սկսված հարաբերությունների հենց սկզբից Անտոնին բոլորը վստահեցնում էին, որ Ալիսան իր հետ ընկերություն է անում միայն փողերի համար և շատ շուտով լքելու է նրան:Մինչդեռ Անտոնը հաստատ համոզված էր իր և ընկերուհու զգացմունքների մեջ, ուստի որոշեց 100 եվրոյի վրա գրազ գալ Ալիսային նյութապաշտ համարողների հետ: Մի անգամ Անտոնն Ալիսայի մոտ գնալուց առաջ զանգահարեց նրան և, նախապես զգուշացնելով իր համակուրսեցուն, միացրեց հեռախոսի բարձրախոսը.

— Ալիսա՛, հասկանում ես… Մի խոսքով` հայրս որոշել է ձեռքիցս վերցնել և՛ ավտոմեքենան, և՛ բնակարանը, ինչպես նաև ինձ զրկել է ֆինանսական միջոցներից ու ժառանգությունից: Նա ինձ ասաց, որ ինքս սովորեմ, աշխատեմ, գումար վաստակեմ, որ կարողանամ ապրել: Ինձ թվում է՝ ստիպված եմ լինելու հանրակացարան տեղափոխվել: Գրողը տանի, ի՞նչ է լինելու:

Ի պատասխան` Ալիսան ասաց.— Լո՞ւրջ, ասա՛, որ չես ստում: Ուռա՜, հայրդ իսկական իմաստուն է: Ես անձամբ այսօր երեկոյան նրա ձեռքը կսեղմեմ: Փաստորեն, էլ ստիպված չենք լինի քո թանկարժեք մեքենայով շրջել և աստղաբաշխական գներով հագուստ կրել, այժմ ոչ ոք էլ ինձ չի համարի ծախված աղջիկ: Պարտված 100 եվրոն Անտոնի համակուրսեցին ստիպված եղավ նրան վճարել կես տարի անց, երբ կարողացավ հավաքել այդ գումարը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика