Գաբրիել Գարսիա Մարկեսը դարձավ առաջին կոլումբիացին, ով արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի։ Ձևակերպումը հետևյալն էր.«Վեպերի և պատմվածքների համար, որոնք համատեղում են ֆանտազիան և իրականությունը՝ արտացոլելու մի ամբողջ մայրցամաքի կյանքն ու հակամարտությունները»: Դա համաշխարհային ճանաչում էր ոչ միայն Մարկեսի, այլ գրական մայրցամաքի՝ Լատինական Ամերիկայի համար։
Գրողը ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին Արակատակա փոքրիկ քաղաքում։ Գաբրիելը հասարակ հեռագիրի տասնմեկ երեխաներից ավագն էր։Գաբրիելի պատանեկությունը մռայլ էր միայնմեկ բանով` կասկած, թե որ ճանապարհը նա պետք է ընտրի. Հարազատները հույս ունեին, որ երիտասարդը իրավաբան կդառնա, սակայն Մարկեսն ինքը երազում էր գրող դառնալ։Ինչպե՞ս Կարիբյան ծովի ափերից երեխային հաջողվեց ստեղծել մի տիեզերք, որին սիրահարվեց ամբողջ աշխարհը:Պատասխանը պարզ է. Նա դրեց այն ամենը, ինչ ուներ. մասնագիտություն, գույք, ընտանեկան հարաբերություններ։ Այս ամենը շուտով տվից իր սպասված արդյունքը։
Գաբրիել Գարսիա Մարկեսի մի քանի միտք, որոնք Ձեզ հաստատ դուր կգան։
1. Ես գլխարկ չեմ կրում, որ ոչ մեկի առաջ այն չհանեմ։
2. Մարդիկ սխալվում են՝ մտածելով, որ եթե ծերանում են, դադարում են սիրել, ընդհակառակը, ծերանում են, որովհետև դադարում են սիրել։
3.Մեծ աղետները միշտ էլ մեծ առատություն են տվել։ Նրանք ստիպում են մարդկանց ապրել ցանկանալ:
4. Երբեք ուշ չի լինում։
5.Ժպտա՛, դժբախտությանը հաճույք մի պատճառիր:
6.Այդքան ջանք մի գործադրեք, ամենալավ բաներն անսպասելի են լինում։
7.Չկա մի դեղամիջոց, որը կարող է բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
8.Աղքատության մեջ ամենավատն այն է, որ ստիպում է քեզ սուտ խոսել:
9.Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
10. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի քեզ լաց լինել:
11.Մարդուն կարոտելու ամենավատ ձևը նրա կողքին լինելն է և հասկանալը, որ նա երբեք քոնը չի լինի»:
12.Կյանքն անցած օրերը չեն, այլ նրանք, որոնք հիշվում են։
13.Բարեկեցիկ ծերությունը մենակության հետ հաշտվելու կարողությունն է:
14.Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն։ Պետք է շարունակել վստահել մարդկանց, պարզապես մի քիչ ավելի զգույշ լինել»:
15.Ձեր ժամանակը մի վատնեք մեկի վրա, ով չի ցանկանում այն անցկացնել ձեզ հետ։
16.Հանգիստ եղիր. Մեռնելը ավելի դժվար է, քան թվում է:
17.Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
18.Եթե գրող չդառնայի, կուզենայի բարում դաշնակահար լինել։ Այսպիսով, ես կօգնեի սիրահարներին էլ ավելի ուժեղ սիրել միմյանց:
Մարկեսը մարդկությանը շատ բան պատմեց իր աշխարհի մասին, որտեղ մարդիկ գիտեն, թե ինչպես սիրել և իրական ապրել:Առողջության մասին հոգալու փոխարեն գրողը, երբ իմացել է թոքերի ուռուցքի մասին, իրեն շատ անկանխատեսելի է պահել։ Նա կրճատեց իր ընկերներին նվազագույնի, անջատեց հեռախոսը, չեղարկեց ճամփորդությունները և այլ ծրագրեր ու սկսեց գրել օր ու գիշեր, անդադար: