Կալիֆորնիայի լողափին արտասովոր տեսքով ձուկ է հայտնաբերվել (լուսանկար)

Ինչպես հայտնում է CNN-ը Կալիֆոռնիայի ափերին անցյալ շաբաթ արտասովոր տեսքով`սուր ատամներով և գնդակի նմանվող կլորավուն մարմնով սև ձուկ են հայտնաբերել, ձկան մարմինը հայտնաբերվել է Լագունա Բիչ հանգստավայրի լողափի ավազին:

Ձկան լուսանկարները տարածվել են համացանում:Ըստ մի շարք կարծիքների այն խաղաղօվկիանոսյան ձկնատեսակի ներկայացուցիչ է: Դեռևս հայտնի չէ, թե ինչու և ինչպես է արտասովոր ձուկը հայտնվել լողափին:

Այս ձկնատեսակը սովորաբար հանդիպում է օվկիանոսի մեծ խորություններում:Մեծ բերանի շնորհիվ ձուկն ունակ է միանգամից կուլ տալ իր մարմնի չափով զոհին:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика