Ճապոնացիները ձգտում են իրենց և իրենց շրջապատի հետ ներդաշնակ ապրել։ Հարյուրամյակներ անց նրանց փիլիսոփայությունը նույնն է մնացել։ Նրանցից շատ բան կարելի է սովորել։
1. Կինը եթե ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի։
2.Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատ մարդու ընկերը։
3. Ով շատ է ուզում վեր բարձրանալ, նա էլ հորինում է աստիճանը։
4. Ամուսինն ու կինը պետք է ձեռքի և աչքի նման լինեն. երբ ցավում է ձեռքը լացում են աչքերը, երբ լացում են աչքերը՝ ձեռքը սրբում է արցունքները։
5.Արևը ճիշտն ու սխալը չգիտի։ Այն շողում է առանց որևէ մեկին տաքացնելու մտադրության։ Ով գտել է իրեն նման է արևին։
6. Նույնիսկ եթե սուրը կյանքում մեկ անգամ է պետք եկել, այն պետք է միշտ կրել։
7. Վիշտը պատռված զգեստի պես է. այն պետք է թողնել տանը։
8. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ուրեմն պետք չէ անհանգստանալ դրա համար, իսկ եթե խնդրին լուծում չկա՝ անօգուտ է անհանգստանալը։
9. Արա այն ամենը ինչը կարող ես, մնացածը թող բախտի հույսին։
10.Կատարյալ ծաղկամանը վատ վարպետի ձեռքի գործ չի լինի։