Իսկ դուք գիտեիք որ մшրդու ծննդյան ամսшթիվն կարող է ազդել նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա:

Գիտնականները պարզել են, որ մարդու ծննդյան ամսաթիվն ազդում է նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա:

Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ կերպ է մարդու ծննդյան ամսաթիվն ազդում նրա ճակատագրի վրա: Պարզվել է, որ աշնանը ծնված մարդիկ ավելի երկար են ապրում, քան գարնանը ծնվածները, գրում է gogetnews.info կայքը:

Գիտնականների հավաստմամբ՝ գարնան ամիսներին ծնվածները մոտ 40%-ով քիչ են ապրում մինչ խոր ծերություն, քան աշնանը ծնվածները:

Ձմռանը ծնվածներն ավելի հակված են շիզեֆրենիայի, սակայն ավելի քիչ են տառապում ալերգիաներով ու կարճատեսությամբ, ինչը չի կարելի ասել ամռանը ծնվածների մասին:

Նաև հաստատվել է, որ ուսման մեջ ավելի հաճախ հաջողության են հասնում սեպտեմբերին ու հոկտեմբերին ծնվածները՝ ի տարբերություն մայիսին ու ապրիլին ծնվածների:

Փորձագետների կարծիքով՝ ուսումնական տարվա վերջին ծնված երեխաներն ավելի վատ են հաղթահարում ուսման դժվարությունները, քան սեպտեմբերին ծնված նրանց տարեկիցները:

Գիտնականները նշում են,որ այս ուսումնասիրություններն անց են կացվել միայն մարդու կյանքի ու առողջության վրա ազդող գործոններն ուսումնասիրելու,այլ ոչ թե մահվան օրը և ճակատագիրը կանխագուշակելու համար:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS