Ինչպես չկորցնել ինքնատիրապետումը և չվիրավորել մարդկանց։

Պատմություն մեխերի մասին

Մի մարդ ուներ շատ տաքարյուն որդի։ Եվ այսպես , մի օր հայրը երիտասարդին տվեց մի մեխերով լի տոպրակ։ Ամեն անգամ, երբ տղան չէր կարողանում զսպել իր զայրույթը, հայրը խնդրում էր նրան մեկ մեխ խրել ցանկապատի սյուն մեջ։Առաջին օրը սյան մեջ մի քանի տասնյակ մեխ կար։ Հաջորդ շաբաթվա ընթացքում նա սովորեց զսպել իր զայրույթը, և ամեն օր սյան մեջ խրված մեխերի թիվը սկսեց նվազել։ Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իր էմոցիաները, քան մեխերը ամրացնել։Վերջապես եկավ այն օրը, երբ նա ոչ մի անգամ չկորցրեց իր հանգստությունը: Այս մասին նա պատմեց հորը, և նա ասաց, որ այս անգամ, ամեն օր, երբ որդին կարողանում է իրեն զսպել, կարող է մեկ մեխ հանել սյան վրայից։
Ժամանակն անցավ, և եկավ այն օրը, երբ նա կարող էր տեղեկացնել հորը, որ ոչ մի մեխ չի մնացել ցանկապատին։ Այնուհետև հայրը բռնեց որդու ձեռքը և տարավ դեպի ցանկապատը.
-Դու լավ հաղթահարեցիր ամենը, բայց տեսնու՞մ ես, թե քանի անցք կա սյան վրա: Այն այլեւս երբեք նույնը չի լինի: Երբ մարդուն ինչ որ վատ բան ես ասում, դա թողնում է նույն սպին, ինչ այս անցքերը։ Եվ ինչքան էլ դրանից հետո ներողություն խնդրես, սպիները կմնան։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS