Ինչպե՞ս գոյատևել դժվար ժամանակներում և չխելագարվել:

9 աշխատող միջոց՝ «հանգստանալու», երբ նյարդային համակարգն արդեն անկման եզրին է։ Ժամանակի ընթացքում կուտակված հոգսերից ոչ միայն հոգին, այլեւ մարմինն է սկսում տառապել։ Ձեռքերում անընդհատ լարվածություն և դող. Այլևս չի ստացվում այսպես ապրել։ Նյարդային համակարգը լիովին հրաժարվում է աշխատել և անընդհատ ձախողվում է: Ձեզ հետ պատահո՞ւմ է այսպես։ Եթե այո, ուրեմն այս 9 մեթոդները միգուցե օգնեն Ձեզ դիմակայել դժվարություններին։

1. Եթե դուք զայրացած եք, ապա երկու անգամ ավելի շատ էներգիա եք ծախսում։ Իսկ երբ Դուք էներգետիկորեն դատարկ եք, ուրեմն չեք կարողանում համարժեք կերպով գլուխ հանել ձեր զգացմունքներից։

2. Գտեք արտահայտություններ, որոնք կօգնեն Ձեզ ուշքի գալ։ «Ես կկարողանամ դա անել», «Դա ինձ չի անհանգստացնի», «Ամեն ինչ շուտով կավարտվի»: «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրան նկարում են», «Ես կկարողանամ ամեն ինչ տանել» և այլն։ Կրկնեք և օգտագործեք միայն այն արտահայտությունները, որոնց դուք հավատում եք, և ոչ այն, որ բոլորը համարում են «ճիշտ»:

3. Որոշ մարդկանց համար օգտակար է թղթի վրա գրել իրենց ողջ զայրույթը։ Վերցրեք գրիչ և գրեք այն ամենը, ինչ զգում եք, ինչպես է այն սկսվել, ինչն է ձեզ ամենաշատը հուզում: Սովորաբար նման «գրություններից» հետո մարդիկ իրենց շատ ավելի լավ են զգում։

4. Հարցրեք ինքներդ Ձեզ, թե այս պահին ի՞նչ է անհրաժեշտ Ձեր նյարդային համակարգին հանգստանալու համար:

5. Մի մոռացեք մեդիտացիայի և յոգայի մասին։

6. Պարը սթրեսի դեմ պայքարելու հիանալի միջոց է: Պարե՜ք, Ձեր օրգանիզմը դրա կարիքն ունի:

7. «Խնդիրից անջատվելու» հիանալի միջոց՝ ծիծաղ : Դիտեք զվարճալի ֆիլմ կամ զրուցեք ընկերների հետ վերացական թեմաներով: Ձեր խնդիրն է հանգստանալ և ժպտալ:

8. Որոշ մարդիկ ընդհանրապես չեն սիրում երգել, բայց ապարդյուն։ Երգելը լավ սթրես է հանում:

9. Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ բոլոր խնդիրները Ձեր հետևում են։ Ամեն ինչ արդեն որոշված ​​է, և պետք է պարզապես վայելել պահը։ Պատկերացրեք բոլոր մանրամասները, սովորաբար հենց դա է օգնում շատերին հանգստանալ ու ուշքի գալ։

Երբեմն մեզ թվում է, թե մենք հայտնվել ենք անելանելի վիճակում, և մնում է միայն հանձնվել։Բայց հիշեք, որ ամեն իրավիճակից ելք կա։ Եվ ընդամենը պետք է սովորել ճիշտ մտածել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS