Վստահաբար այս ամենը բոլորիս հետ էլ պատահել է, երբ մենք քնած ենք եղել։ Մենք հանկարծակի արթնացել ենք այն զգացողությամբ թե կարծես մեկը մեզ հրեց։Իրականում այն ինչ կատարվում է անտեղի չէ։ Մի բժիշկ հերթապահության օրերին միշտ քնում էր բազկաթոռին և գիշերները նույն զգացողությամբ վեր էր կենում։ Արթնանալուց հետո անմիջապես տեղեկանում էր ,որ հիվանդներից մեկին օգնություն է պետք։Այդպես միշտ էր լինում։ Այս մասին գիտեն բոլոր նրանք, որոնց աշխատանքը փրկարարական ոլորտի հետ կապ ունի։ Ինչքան էլ որ քունը խորը լինի, միևնույնն է, հրումը ժամանակին է լինում։ Այսպես օրինակ մայրերն արթնանում են իրենց երեխայի լացից վայրկյաններ առաջ։
Ասում են թե մեզ արթնացնում են մեր պահապան հրեշտակները, երբ ինչ որ մեկը մեր օգնության կարիքն ունի։ Հարց է ծագում ինչու ենք մենք արթնանում նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում ենք տանը և ոչ մի վտանգ չկա ։ Հնարավոր է որ մեզ արթնացնում են, քանի որ մեր հարազատներից մեկը կարող է մեր աղոթքի կամ օգնության կարիքը ունենալ։ Հնարավոր է , որ ինչ -որ ոգիներ փորձել են մեզ վնասել քնած ժամանակ ,և մեզ փրկել են։
Մարդկանց մեծ մասը նման տեսակետի հետ համամիտ չէ և թերահավատորեն է մոտենում դրան։ Սակայն մենք չենք կարող ոչինչ հերքել։ Շատ հնարավոր է ,որ մենք արթնանալով իրոք փրկվել ենք ինչ որ աղետից։
Ինչու ենք գիշերը քնից արթնանում այն զգացողությամբ,կարծես թե մեկը մեզ հրեց։
