Անցյալ գարնանը,Նիգերիայի Բելբելո գյուղում հարսանիք էր:Հավաքվել էր որպես կանոն ողջ գյուղը:Նրանք չէին էլ պատկերացնում,թե ինչ վտանգ է սպառնում իրենց կյանքին:Միջոցառման ժամանակ մարդկանց մոտեցավ մի կին ով իր զգեստի փեշի տակ ռումբ ուներ ու պատրասվում էր այն պայթեցնել հարսանիքի հյուրերի հենց մեջտեղում:Միայն շունն էր,որ հասկացավ ինչ է կատարվում Այս փոքրիկ հերոսը հարձակվեց կնոջ վրա:Նա ուղղակի կանխեց ռումբի պայթյունը մարդաշատ վայրում:
Շունն իր կյանքի գնով փրկեց բազմաթիվ մարդկային կյանքեր:Ռումբը պայթեց մարդկանցից շատ հեռու,մահացան միայն մահապարտ կինն ու շունը:Սա մի պատմություն է,որը մեկ անգամ ևս ապացուցում է,որ շունը մարդու լավ բարեկամն է:Նիգերիայի այդ գյուղում բոլորը երախտագիտությամբ են հիշում հերոս շանը: