Ընկերուհուս հետ հանդիպեցինք սրճարանում և սուրճ էինք խմում երբ ստիպված եղա գրկել աղջկաս ու դուրս վազել սրճարանից

Այդ օրը պայմանավորվել էի ընկերուհուս հետ հանդիպել սրճարանում։Հանգիստ նստած զրուցում էինք,երբ հանկարծ դստերս տակդիրը փոխելու անհրաժեշտություն եղավ։Ես նրան գրկեցի և գնացի կանանց սենյակ, սակայն այնտեղ սեղանիկ չկար։Սրճարանը որտեղ մենք նախաճաշում էինք,գտնվում էր այգում դրա համար էլ դստերս հետ գնացի որքան հնարավոր է մարդկանցից հեռու և փոխեցի երեխայի տակդիրը։Թվում է թե արտառոց ոչինչ չկա։ Սակայն սրճարանում կես ժամ անց ինձ մի կին մոտեցավ և ասաց․—Ես տեսա, թե ինչպես էիք այգում փոխում ձեր դստեր տակդիրը,կարող եք հաջորդ անգամ անել դա տվյալ գործողության համար նախատեսված վայրում։

Ես պատասխանեցի,որ հատուկ սեղանիկ չկար,սակայն կինը խորհուրդ տվեց մյուս անգամ գնալ հաշմանդամների սենյակ որը գտնվում է այն կողմում։Ես միայն գլխով արեցի և ինձ անհաջողակ զգացի։Հաջորդ կիրակի օրը գնացել էինք նույն այգին բայց արդեն ամբողջ ընտանիքով։Այս անգամ երեխայի տակդիրը փոխեց ամուսինս, և արեց դա հենց նույն նստարանի վրա,որտեղ և նստած էինք՝առանց մարդկանցից հեռու գնալու կամ թաքնվելու։Եվ այդ պահին կանանց մի խումբ էր անցնում,ովքեր տեսնելով դա միաձայն բացականչեցին․—Վայ,էս ինչ լավ հայրիկ է։Ամուսինս իրեն հերոս էր զգում։Ինձ արդեն չի բարկացնում այդ ամենը,ես սովոր եմ։Սովոր եմ,որ միևնույն բանի համար ինձ քննադատում են իսկ ամուսնուս գովաբանում։Ես սովոր եմ,որ եթե երեխային դպրոցից 5 րոպե ուշ եմ վերցնում,ինձ քիչ է մնում հոշոտեն,իսկ եթե նույնն անում է ամուսինս,կարծես պատրաստ են նրա ոտքերի տակ կարմիր գորգ փռել։

Այս պահին ամուսինս երեխաների հետ խանութ է գնացել և ես համոզված եմ,որ այնտեղ նրանով կհիանան, իսկ եթե ես ամեն օր եմ անում նույնը,բոլորը դա համարում են սովորական երևույթ պարզապես ես «կատարում եմ իմ աշխատանքը»։Այսպիսինն է մեր հասարակությունը մենք շատ ենք ճնշում կանանց՝ստիպելով լինել կատարյալ և խիզախ,միևնույն ժամանակ ծնող դարձած տղամարդկանցից գրեթե ոչինչ չենք ակնկալում։Ես չեմ ասում որ պետք չէ խրախուսել տղամարդկանց ընդհակառակը,սիրում եմ երբ ամուսնուս գովում են այն ամենի համար,ինչ ինքն անում է մեր երեխաների համար։Բայց եկեք չմոռանանք նաև կանանց մասին,ովքեր իրենց վրա են վերցնում երեխաների դաստիրակության և խնամքի եթե ողջ ամբողջ,ապա ահռելի մասը։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика