Երիտասարդ ու սրտացավ զույգը որդեգրեց մահացող հարևանուհու երեք զավակներին Որոշ ժամանակ անց նրանց դուռը թակեցին

Կան ուղղակի լավ հարևաններ կան Տիշան և Կևինը:Մի օր նրանց դուռը թակեցին:Երբ ամուսինները բացեցից տեսան իրենց հարևանուհուն Օդրիին:Օդրին 3 երեխաների միայնակ մայր էր:Նա իրեն լավ չէր զգում և եկել էր խնդրելու որ երեխաներին թողնի հարևանների տանը,մինչ ինքը կգնա հետազոտության:Չնայած նրան որ Կևինն ու Տիշան ունեին 5 երեխա և տանն այնքան էլ շատ տեղ չկա միևնույնն է համաձայնեցին օգնել Օդրիի :Անալիզների պատասխաններն այնքան էլ հուսադրող չէին Օդրիի մոտ ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել:

 

Օդրին հասկացավ,որ քիչ ժամանակ ունի: Սակայն այս աշխարհից հեռանալուց առաջ նա որոշեց համոզվել որ իր երեխաների հետ ամեն ինչ լավ կլինի:Օդրին և Տիշան երբեք մտերիմ ծանոթներ չեն եղել սակայն հուսահատ մայրը միևնույնն է որոշեց հարցնել նրանց արդյոք նրանք չեն որդեգրի իր երեք երեխաներին՝ իր մահից հետո Տիշան և Կևինը դրական պատասխանեցին:Օդրին շուտով մահացավ իմանալով որ իր երեխաները բարի հարևանների հուսալի ձեռքերում են գտնվում:Մի հեռուստատեսային ընկերություն իմացավ Տիշայի և Կևինի արարքի մասին և որոշեց ինչ որ բանով օգնել նրանց երախտագիտություն հայտնելու համար:

Ամուսնական զույգին և երեխաներին խնդրեցին մի քանի օր ապրել հյուրանոցում ասելով որ նրանց համար անակնկալ են պատրաստում Վերադառնալով տուն՝տան բնակիչները չհավատացին իրենց տեսածին։Պարզվեց որ բարերարները ընտանիքի տան վերանորոգման համար գումար են հավաքել:Նորոգել են տունը նոր կահույք և տեխնիկա գնել:Այժմ երեխաները կարող են հանգստանալ նորացված սենյակներում իսկ հարմարավետ հյուրասենյակը էլ ավելի կջերմացնի ընտանեկան հարաբերությունները:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS