Երբեք չէի մտածի որ կինս կարող է ինչ հետ այդպես վարվել

Ես կույր ոչխար եմ: Երբեք չէի մտածի, որ կինս կարող էր ինձ հետ այդպես վարվել այդպես ստել ինձ: Դուք չեք հավատա, բայց ես ինքս էի թույլ տալիս, որ գնա սիրեկանի հետ հանդիպման:Կինս բժիշկ է՝ աշխատում է վիրաբուժական բաժանմունքում: Նա անեսթեզիոլոգ է և արդեն 5 տարի աշխատում է շատ լավ և փորձառու վիրաբույժի թիմում: Այդ վիրաբույժը նույնիսկ վիրահատել է ինձ:

Նա 55 տարեկան է, իսկ կինս՝ 30:Մի խոսքով, ամեն ինչ սկսեց նրանից, որ կինս սկսեց լրացուցիչ հերթափոխություններ վերցնել: Սկզբում դա ինձ կասկածելի էր թվում, բայց երբ զանգում էի նրան, ասում էր.-Չե՞ս հավատում, որ աշխատանքի եմ: Սպասիր:Եվ հեռախոսը փոխանցում էր բժիշկ Սարգսյանին: Բժիշկն էլ ասում էր, որ չպլանավորված վիրահատություն ունեն:Ինչպե՞ս չհավատայի: Կինս վիրաբույժի կողքին է: Ես շատ էի հարգում այդ մարդուն, ոչ միայն կյանքս փրկելու, այլև նրա բնավորության համար:Մի օր էլ կինս նրա հետ գործուղման էր գնացել ուրիշ քաղաք, և ես դեմ չէի

Ասեմ ավելին, երբ բժիշկը հիվանդ էր, ես ինքս էի կնոջս տանում նրա մոտ, որ միայնակ չմնա,կինս ուտելու բան պատրաստի: Ինքս էլ նրա համար մթերք էի գնում: Կարծում էի, որ նա կնոջս իր դստեր պես է ընդունում։Մի ակնթարթում ամեն ինչ փլուզվեց: Կրկին կինս ասաց, որ վիրահատություն ունեն և ինքը կուշանա: Բայց երբ անցնում էի բենզալցակայանի մոտով, տեսա այդ երկուսին: Որոշեցի հետևել նրանց: Նրանք գնացին բժիշկի տուն, իսկ 1.5 ժամ անց կինս զանգեց և ասաց, որ Սարգսյանն իրեն տուն կբերի, որ ես չանհանգստանամ:

Իսկ դու ի՞նչ էիր ուզում, ես քո կյանքն եմ փրկել, ինձ դու կնոջդ չես ուզում հետս կիսել, -ասաց նա, երբ ես բարձրացա բժիշկի տուն:Դա ինձ համար շոկ էր: Դրանից հետո կինս տեղափոխվեց նրա տուն: Շուտով մեր ամուսնալուծությունն է, բայց հոգումս այնպիսի մեծ վերք կա, դեռ չգիտեմ, թե ինչպես բուժեմ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE