Երբեք մի դադարեք լավ մարդ լինել չար մարդկանց պատճառով

«Ակն ընդ ական» սկզբունքը կուրացնում է աշխարհը։

Աշխարհում շատ վատ մարդիկ կան։ Եվ մենք չենք կարող խուսափել նրանց հետ հանդիպումից: Մենք կարող ենք ուժեղ լինել, աղոթել, մեդիտացիա անել և փորձել մեր շուրջը «պաշտպանիչ օղակ» ստեղծել, բայց ոչինչ չի կարող խանգարել այս հանդիպմանը։Նման մարդիկ մեր կյանք են գալիս տարբեր ձևերով, և դա միշտ չէ, որ հնարավոր է ժամանակին նկատել։ Նրանք կարող են լինել մեր գործընկերները, դասընկերները, նույնիսկ հարազատները։Վատ մարդկանց ներթափանցումը մեր կյանք թույլ չտալը գրեթե անհնար է, բայց երբեք մի՛ դադարեք լավ մարդ լինել միայն այն պատճառով, որ հանդիպել եք վատ մարդու:Իրական փոփոխությունը գալիս է ներսից: Իսկ նրանք, որոնք հրահրվում են արտաքին գործոններով, իրականում ամենևին էլ փոփոխություններ չեն։ Սրանք այն փոփոխությունները չեն, որոնք Ձեզ պետք են, և մեծ մասամբ դրանք չեն արմատավորվում:Դուք ավելի քան ենթարկվում եք վատ մարդկանց բացասական ազդեցությանը։ Անցանկալի ազդեցություններին դիմակայելը և բնական մնալու կարողությունը իսկապես ուժեղ անհատականությունների հատկանիշն է՝չնայած այն բանին, թե ինչ են ուզում վատ մարդիկ կամ ինչքան վատ մարդիկ են ցանկանում ստիպել ձեզ տհաճ պահեր զգալ:

Եղեք լավ մարդ ինքներդ ձեզ համար

Այլ մարդկանց պատճառով լավ մարդ լինել ցանկանալը կարելի է անվանել կեղծ բարություն: Լավ գործերն ու բարությունը պետք է դրդված լինեն ձեր ինքնազգացողությունից, այլ ոչ թե այն, թե ինչ կարող են ուրիշները մտածել ձեր մասին: Եղեք լավ մարդ առաջին հերթին ինքներդ ձեզ համար:Եթե ​​դուք բարի եք ուրիշների նկատմամբ, նրանք նույնպես բարի կլինեն ձեր հանդեպ: Բոլորն ավելի լավն են, երբ երջանիկ են։ Թույլ տալով, որ վատ մարդիկ խլեն ձեր առաքինությունը, դուք ցույց եք տալիս, որ երբեք լավը չեք եղել ինքներդ ձեզ համար: Հակառակ դեպքում վատ մարդիկ չէին կարողանա ձեզ զրկել այս հատկանիշից։ Լավ մարդ եղեք ձեր սեփական պատճառներով, ոչ թե ուրիշի:

Ակն ընդ ական

Մահաթմա Գանդին ասում է, որ «ակն ընդ ական» սկզբունքը կուրացնում է ամբողջ աշխարհը: Եթե ​​դադարեք լավ մարդ լինել և սկսեք կասկածելի բաներ անել միայն այն պատճառով, որ աշխարհը լի է վատ մարդկանցով, ապա դուք կկուրացնեք ձեր շրջապատի բոլոր մարդկանց՝ ստիպելով նրանց տառապել:Վատ մարդիկ կվնասեն ոչ միայն ուրիշներին, այլ նաև ձեզ։ Եթե ​​դուք աչք փակեք նրանց չարագործությունների վրա ու սկսեք նույն կերպ վարվել, միայն կմեծացնեք նրանց ազդեցությունը ձեր վրա։Բայց դուք կարող եք ազատվել նրանց ազդեցությունից՝ երես թեքելով նրանցից և բարի լինելով այլ մարդկանց հանդեպ: Մի խրախուսեք ատելությունը:

Հավատացեք բարուն

Դուք միայնակ չեք ձեր բարության հետ: Աշխարհում ձեզ նման շատ մարդիկ կան, ովքեր նույն կերպ են զգում:Հետևաբար, եթե հանդիպեք վատ մարդու, հիշեք, որ աշխարհում դեռ կա լավ բան, որը կրում են այլ մարդիկ իրենց մեջ: Դուք մենակ չեք. Եղեք ուժեղ բացասական անհատականությունների դեմ: Դրանով դուք կթուլացնեք նրանց ազդեցությունը, կուժեղացնեք ձերը և կօգնեք ստեղծել ավելի լավ աշխարհ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS