Եթե Դուք միշտ ինքներդ Ձեզ հարցնում եք թե ինչու չեք ապրում այնպես, ինչպես ուզում եք, ապա այս պատմությունը կարող է ձեզ հուշումներ տալ։

Մի անգամ մարդիկ հարցրին կյանքին թե ինչո՞ւ են այսպես ապրում։

Առաջին մարդը հարցրեց.

Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ես հաճախ հիվանդանում եմ, անհաջողություններն ինձ անընդհատ ուղեկցում են… Ես մագնիսի պես եմ բոլոր տեսակի անախորժությունների համար…

Եվ կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ապրում ես ամբողջ աշխարհից վիրավորված՝ ընկած վրեժխնդրության ու ատելության թակարդը։ Մինչդեռ դու պետք է ապրես ուրախության համար,քեզ համար, ուրիշների համար, Աստծո համար: Այդ ժամանակ դու երջանիկ կլինես:

Երկրորդ մարդը կյանքին հարցրեց.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ անընդհատ պայքարի մեջ… Ինչ որ բան այն չէ…

Եվ կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ապրում ես անկախ ամեն ինչի և բոլորի դեմ։ Դու նման ես չհասունացած դեռահասի, դեռ ըմբոստանում ես, ուղղակի չես կարող կանգ առնել։ Ահա թե ինչու դու ունես այսպիսի լայնակի կյանք։ Մինչդեռ դու պետք է ապրես հանուն ամեն ինչի և բոլորի : Այդ ժամանակ դու երջանիկ կլինես։

Երրորդը հարցրեց.
-Ինչու եմ ես ապրում այսպես։Միշտ կախված եմ այլոց կարծիքից և ինքնավստահ չեմ։
Կյանքը պատասխանեց.
-Դու ապրում ես անյպես, որ քեզ նախանձեն։Մինչդեռ պետք է ապրես այնպես, որ քեզնով ու քո օրինակով հիանան ։ Այդ ժամանակ դու երջանիկ կլինես։

Չորրորդ մարդը հարցրեց թե ինչու է միշտ սթրեսի և լարվածության մեջ ապրում։
Կյանքը նրան պատասխանեց.

-Դու ապրում ես մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Քո կյանքը բաղկացած է ամուր թեորեմներից, որոնք անընդհատ պետք է հասցնել ապացուցել։ Բայց դա ոչ մեկին պետք չէ։ Պետք չէ որևէ մեկին որևէ բան ապացուցել։ Դու այդքան ժամանակ և ջանք ես ծախսում դրա վրա՝ և՛ ապացույցների վրա, և՛ քո գլխում այլ մարդկանց մտավոր պատկերները կերակրելու վրա, ովքեր միշտ սոված կլինեն և ավելի ու ավելի շատ ուշադրություն կխնդրեն իրենց նկատմամբ: Իսկ դու պետք է ապրես երջանկության աքսիոմայով։

Հինգերորդ մարդը հարցրեց թե ինչու է ձանձրալի և անհետաքրքիր կյանքով ապրում։
Կյանքը պատասխանեց.
-Որովհետև կյանքն անցնում է քո կողքով, իսկ դու թաքնվում ես միշտ։ Իսկ պետք է ապրել այնպես որ կյանքը հետաքրքրասիրությունից դրդված կանգ առնի և նայի քեզ։

Վեցերորդը հարցրեց թե ինչու ոչինչ իրեն չի ուրախացնում։
Կյանքն ասաց.
-Դու քո կյանքով չես ապրում։ ԵՒ բոլոր ուրախությունները քոնը չեն։ Գտիր քեզ, քո զգացմունքները, ցանկությունները, նպատակները, շփման շրջանակները, մի խոսքով գտիր քո կյանքը։Այդ ժամանակ երջանիկ կլինես։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS