Ես աշխատում եմ դեռահաս երեխաների հոգեբուժարանում անմիջապես երեխաների հետ:Ծնողների հետ հազվադեպ եմ հանդիպում:Մի օր իմ հիվանդը քնքուշ,ժպտերես աղջնակ էր:Ինձ հայտնեցին որ երեխան այստեղ է հայտնվել քանի որ հարձակվել է իր 3 տարեկան քրոջ վրա:Ես կարողանում եմ կարդալ մարդկանց դեմքերը հատկապես նրանց,ովքեր վտանգավոր են ընտանիքի և հանրության համար:Բայց այս աղջիկն ուրիշ էր նա այնքան հանգիստ էր,ամաչկոտ Նա լիովին առողջ երեխա էր
Սակայն ամեն ինչ պարզ դարձավ երբ տեսա նրա մորը:Մայրն ամեն ինչի համար բարկանում էր երեխայի վրա:Անկեղծ եմ ասում ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ:Սխալ կանգնեց սխալ քայլեց,սխալ վերցրեց պայուսակը:Ինչպես երեխան կարող է նորմալ մնալ դրանից հետո:Մի ժամանակ աշխատեցի երեխայի հետ,սակայն ընթացքում ավելի սարսափելի բան իմացա սոցաշխատողը պատմեց որ փոքր երեխային նեղացրել և հարվածել է մայրը իսկ մեղքը բարդել դստեր վրա։Երևի չեք զարմանա,երբ իմանաք որ տեղափոխվելով տատիկի և պապիկի տուն իմ «հիվանդը» ապաքինվեց:Հույս ունեմ որ կրտսեր երեխային նույնպես կփրկեն նման մորից: